Իրավական պետություն «կառուցող» թավշյա ռեժիմը հայտնվել է խճճախտի մեջ
«Հրայր Թովմասյանը հանկարծ չփորձի մեզ ջղայնացնի՝ մենք արդեն ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ»,-ասում է խորհրդարանի իշխող խմբակցության շատ-շատերի պես ոչնչով աչքի չընկած ներկայացուցիչ Տիգրան Ուլիխանյանը։ Ո՞վ է այս ջղայնացող պատգամավորը և ի՞նչ ծառայություններ ունի որպես օրենսդիր մատուցած, կարծում եմ անգամ քննարկելն է ժամանակի ավելորդ վատնում, բայց երբ Լիլիթ դարձած տրանսգենդեր Վաղինակակը ԱԺ ամբիոնից «մուննաթ» էր գալիս, ջղայն տղերքը «սաղավարտները հագած» մտել էին աթոռների տակ։ Ծպտունները, համենայն դեպս, այդպես էլ չլսվեց։ Որտեղի՞ց լսվեր, եթե շեֆը փիլիսոփայորեն էր նայում հարցին՝ «հիմա տրանսգենդերը մա՞րդ ա, թե՞ մարդ չի»։ Այսինքն՝ չկար քաղաքական հանձնարարություն տրանսգենդեր Լիլիթին խփելու, իսկ ահա Հրայր Թովմասյանի պարագայում այդ հանձնարարությունը կա, ու կա նախ և առաջ Ռ․Քոչարյանի գործով ՍԴ կայացրած որոշման հետ կապված, ինչը, կարծում եմ, առարկության ենթակա չէ։
Իրավական պետություն «կառուցող» թավշյա ռեժիմը հայտնվել է խճճախտի մեջ։ Մի կողմից հայտարարում էր, թե ՍԴ վերջին որոշման մեջ երկրորդ նախագահի կալանքի դադարեցման հիմքերը բացակայում են, մյուս կողմից հասկանում են, որ իրականությունը միանգամայն այլ է և որ այս հարցով Առաջին ատյանի դատարանը իշխանական ճնշման արդյունքում կայացրել է ակնհայտ հակասահմանադրական որոշում։ Հակառակ դեպքում անհասկանալի է մնում իշխանական ճամբարից ՍԴ նախագահի դեմ հայտարարված լայնամասշտաբ պատերազմը։
Այս կերպ իշխանական դաշտից հերթական անգամ թմբկահարում են, որ թավշյա խաբեբայությունն ունի մեկ իրական թիրախ՝ այն Ռ․ Քոչարյանն է և մարդկանց այն շրջանակը, ովքեր այս կամ այն կերպ փորձում են երկրորդ նախագահի հարցում հանդես բերել ոչ իշխանահաճո վարքագիծ։ Իսկ հռչակավոր Բեռնարդ Շոուն դեռ նախորդ դարասկզբին է ասել՝ «Որտեղ որոտում են թմբուկները, այնտեղ օրենքները լռում են»:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից