Կարծիք

20.09.2019 16:10


Իսկ Վայոց Ձորի մարզպետը, որի մերձավորները 3 սպա են ծեծել, չպիտի՞ հրաժարական տա

Իսկ Վայոց Ձորի մարզպետը, որի մերձավորները 3 սպա են ծեծել, չպիտի՞ հրաժարական տա

Իսկ Վայոց Ձորի մարզպետը, որի մերձավորները 3 սպա են ծեծել (որոնցից մեկը հիմա կոմայում է), չպիտի՞ հրաժարական տա, գոնե մինչև ընթանում է քննությունը։ Նամանավանդ, երբ կասկածներ կան, որ ինքն էլ է մասնակցել ծեծին։

Եթե ճիշտ եմ հիշում, համեմատելի իրավիճակներում Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց ԱԺ պատգամավորի մանդատը, իսկ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվին։

Թե՞ ՔՊ-ականներին թույլատրելի է։

Նաև, ինչքանով որ հիշում եմ, նույն իրավիճակներում ՊՆ-ն միանշանակ դիրքորոշում է ցույց տվել, օրինակ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հիվանդանոցում վիրավոր գնդապետ Արտակ Բուդաղյանին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը