Կարծիք

20.09.2019 14:21


Երբ դու չես զբաղվում քո օրինախախտներով, օրինախախտներն են զբաղվում քեզնով

Երբ դու չես զբաղվում քո օրինախախտներով, օրինախախտներն են զբաղվում քեզնով

Եվ այսպես, օրերս տեղի է ունեցել հերթական ցինիկ ոտնձգությունը Սահմանադրության, օրենքի եւ օրինականության դեմ։

«Փաստ» օրաթերթի տվյալներով, որոնք, նկատենք, որեւէ մեկը չի հերքել, անգամ`Նիկոլի հհշական խոսնակը, ՀԱԿ-ի գրասենյակում անցկացվել է փակ հանդիպում անձամբ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որին մասնակցել է... Սահմանադրական դատարանի դատավոր, ինքնահռչակ «նախագահ» Վահե Գրիգորյանը։

Հիմնական քննարկվող թեման էլ, ավելորդ է ասել՝ եղել է ՍԴ շուրջ Վահեի թեթեւ ձեռքով ստեղծած «ճգնաժամային» իրավիճակը։ Որոշվել է, մեջբերում ենք` «ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու եւ իրենց թեկնածուին` Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում»։

Եթե Սահմանադրական դատարանը, որի նախագահին ԱԺ քայլարած մեծամասնությունը պատրաստվում է անվստահություն հայտնել չեղած «էական կարգապահական խախտումների» համար, այսքանից հետո էլ չդադարեցնի Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար, սրտի ու մտքի դատավոր Վահեի լիազորությունները` Սահմանադրությունը չուլ դարձնելու, քաղաքական չեզոքության օրենսդրական պահանջը լկտիաբար ոտնատակ տալու, իր աշխատանքային պարտականությունները ցուցադրաբար անտեսելու համար, ինչ օյին էլ բերեն, ինչ պոպոք էլ ջարդեն Սահմանադրական դատարանի գլխին, ինչպես էլ ստորացնեն, նսեմացնեն, վիրավորեն դատավորների արժանապատվությունը, տե՛ղն է։

Երբ դու չես զբաղվում քո օրինախախտներով, օրինախախտներն են զբաղվում քեզնո՛վ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը