Մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն, այլ միգուցե մոլորված մարդիկ
Մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում է, բայց մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն (բացի ոստիկանից, ով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը պահպանելու համար զոհել է սեփական կյանքը և արժանի է մեծագույն հարգանքի), այլ միգուցե մոլորված մարդիկ, ովքեր ձեռնոց են նետել սեփական պետականությանը՝ փորձելով Նիկոլի ու Տեր-Պետրոսյանի հորդորներով տապալել Հայաստանի սահմանադրական կարգն ու բռնազավթել իշխանությունը...
Բայց ամեն դեպքում, եթե Նիկոլը որոշել է այդ զոհերի հարազատներին պետական բյուջեից գումարներ հատկացնել և եթե մեր պետության գանձարանում նման ազատ փողեր կան, ապա միանշանակ այս գումարները նախևառաջ պետք է հատկացնել սահմանին սեփական կյանքով Հայաստանը պաշտպանելուց նահատակված մեր տղերքի ընտանիքներին...
Այլ տարբերակ չկա, եթե փող կա՝ էդ փողը պետք է առաջնային տրամադրել սահմանին նահատակվածների հարազատներին և վերջ...
Մեր պետության Սահմանադրությանը ձեռնոց նետողները պետական հանցագործներ են, մեր պետության ներքին թշնամիներ, և հերիք է սեփական քաղաքական շահերի համար խեղաթյուրել ժողովրդավարության ու պետության մասին ընկալումները:
Պետք է օր առաջ ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել տապալված սահմանադրական կարգն ու վերականգնել Հայաստանի սահմանադրական ու ժողովրդավարական դեմքը:
Այսինքն՝ ըստ Նիկոլի, Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանելուց նահատակվածների հարազատները պետք է մի կերպ ապրեն, իսկ իր հրամանով իշխանությունը բռնազավթելուց մահացածների հարազատները միլիոններով դրամներ ստանա՞ն պետական բյուջեից, ու սա կոչվում է արդարությո՞ւն...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից