Կարծիք

20.09.2019 14:03


Սա շատ վտանգավոր գործընթաց է

Սա շատ վտանգավոր գործընթաց է

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի փոխանակումը Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների` Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ:

Սա շատ վտանգավոր գործընթաց է. ստացվում է՝ Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարությունից հետո հայկական կողմը փոխում է իր ռազմական հռետորաբանությունը և հայկական երկու ռազմագերիներին փոխանակում է ադրբեջանցի մարդասպանի հետ: Գրեթե վստահ եմ՝ Ադրբեջանում Ասկերովին ու Գուլիևին կհերոսացնեն, ինչպես հայ սպային կացնահարած Սաֆարովին: Եթե այսպիսի գործընթացներով է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ու հայ հասարակությանը պատրաստում խաղաղության, ուրեմն գործընթացը ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնում:

Հ.Գ. Ադրբեջանը ամեն գնով փորձում է հերոսացնել իրենց իսկ մարդասպաներին, մեզանում հակառակ գործընթացն է. ամեն գնով արժեզրկում ենք Արցախյան գոյամարտում հաղթանակ կերտած հերոսներին: Հիշեցնեմ՝ քրեական գործեր են հարուցված Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նկատմամբ:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը