Կարծիք

20.09.2019 12:00


Ժողովրդի դեմ ուժի կիրառման ու հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է

Ժողովրդի դեմ ուժի կիրառման ու հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է

«Ընդդեմ Ամուլսարի շահագործման» Ջերմուկում ու Գնդեվազում դասադուլ և գործադուլ են հայտարարել:

Միևնույն ժամանակ Երևանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և Ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարը պետք է շահագործվի, և հանքի շահագործման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն:

Սեպտեմբերի 21-26-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ:

Ստացվում է մի հետաքրքիր պատկեր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների, իսկ ամբողջ օպերացիան գլխավորելու է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Անկախ Նիկոլ Փաշինյանի երկրից բացակայելուն, ժողովրդի դեմ ուժի կիրառման ու հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը