Տիկին դատավո՛ր, մի՛ դարձեք քաղաքական հաշվեհարդարի մասնակից
Հարգելի տիկին Դանիբեկյա՛ն:
Դիմում եմ Ձեզ երկրորդ անգամ: Հասկանում եմ, որ ես վարչապետի, ԱԺ նախագահի և նրանց քաղաքական սպասարկուների թափը չունեմ (և փառք Աստծո), ես չեմ կարող և չեմ ուզում որևէ մեկին ահաբեկել կամ մատ թափահարել, ես ընդամենը ՀՀ քաղաքացի եմ, ով խնդրում է: Ընդ որում՝ խնդրում է, որպեսզի Դուք ոչ թե ավելի գործողություն կամ քայլ անեք, որը դուրս է Ձեր իրավասությունների շրջանակից, այլ խնդրում է ընդամենը հետևել օրենքի տառին, ինչի համար Դուք կոչված եք որպես դատավոր:
Ես հասկանում եմ, պատկերացնում եմ, թե լայնածավալ ճնշումների ինչպիսի գործիքակազմ ու ինչպիսի լպիրշ տեսականի է այս վերջին օրերին կիրառվում Ձեր անձի, Ձեր ընտանիքի նկատմամբ՝ ինքս անցել եմ թավշյա հալածանքի մի քանի փուլ՝ չլինելով դատավոր և չունենալով մարտի 1-ի գործի նման խնդիր իմ մասնագիտական տիրույթում: Ես ընդամենը մի քանի քննդատական խոսք էի ասել իշխանությանը՝ իմ վրայով փորձեցին անցնել, այժմ թե Ձեզ վրա ինչպիսի հոգեբանական բռնություն կիրականացվի, շատ լավ եմ պատկերացնում՝ հաշվի առնելով Քոչարյանին ամեն գնով բանտում պահելու՝ գործող իշխանության մարմաջը:
Ամեն դեպքում, հոգու կորով և արիություն ունեցող մարդը ունակ է չենթարկվել ամեն տեսակի ճնշումների: Հայհոյանքը, սպառնալիքը, ծաղրանկարները, աշխատանքից զրկվելու հեռանկարը ոչինչ են արդարության մարտիկ դառնալու համեմատ, սերունդների համար ճշմարտության փարոս դառնալու և սեփական անունը անկախ դատավորների ցանկում ամրագրելու համեմատ:
Դեռ մի քանի ժամ կա՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Սա քաղաքական հաշվեհարդար է երկրորդ նախագահի հանդեպ, մի՛ դարձեք այդ հաշվեհարդարի մասնակից:
Տիկին դատավո՛ր, մի՛ դարձեք քաղաքական հաշվեհարդարի մասնակից
Հարգելի տիկին Դանիբեկյա՛ն:
Դիմում եմ Ձեզ երկրորդ անգամ:
Հասկանում եմ, որ ես վարչապետի, ԱԺ նախագահի և նրանց քաղաքական սպասարկուների թափը չունեմ (և փառք Աստծո), ես չեմ կարող և չեմ ուզում որևէ մեկին ահաբեկել կամ մատ թափահարել, ես ընդամենը ՀՀ քաղաքացի եմ, ով խնդրում է: Ընդ որում՝ խնդրում է, որպեսզի Դուք ոչ թե ավելի գործողություն կամ քայլ անեք, որը դուրս է Ձեր իրավասությունների շրջանակից, այլ խնդրում է ընդամենը հետևել օրենքի տառին, ինչի համար Դուք կոչված եք որպես դատավոր:
Ես հասկանում եմ, պատկերացնում եմ, թե լայնածավալ ճնշումների ինչպիսի գործիքակազմ ու ինչպիսի լպիրշ տեսականի է այս վերջին օրերին կիրառվում Ձեր անձի, Ձեր ընտանիքի նկատմամբ՝ ինքս անցել եմ թավշյա հալածանքի մի քանի փուլ՝ չլինելով դատավոր և չունենալով մարտի 1-ի գործի նման խնդիր իմ մասնագիտական տիրույթում: Ես ընդամենը մի քանի քննդատական խոսք էի ասել իշխանությանը՝ իմ վրայով փորձեցին անցնել, այժմ թե Ձեզ վրա ինչպիսի հոգեբանական բռնություն կիրականացվի, շատ լավ եմ պատկերացնում՝ հաշվի առնելով Քոչարյանին ամեն գնով բանտում պահելու՝ գործող իշխանության մարմաջը:
Ամեն դեպքում, հոգու կորով և արիություն ունեցող մարդը ունակ է չենթարկվել ամեն տեսակի ճնշումների: Հայհոյանքը, սպառնալիքը, ծաղրանկարները, աշխատանքից զրկվելու հեռանկարը ոչինչ են արդարության մարտիկ դառնալու համեմատ, սերունդների համար ճշմարտության փարոս դառնալու և սեփական անունը անկախ դատավորների ցանկում ամրագրելու համեմատ:
Դեռ մի քանի ժամ կա՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Սա քաղաքական հաշվեհարդար է երկրորդ նախագահի հանդեպ, մի՛ դարձեք այդ հաշվեհարդարի մասնակից:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից