Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` և´ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու․ «Ժողովուրդ»
««Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ-Նիկոլ Փաշինյան սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումից:
Թերթի տեղեկություններով` վարչապետն իրականում այնքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունից, ավելին` նրանցից մի քանիսին մեղադրել է նաև մանիպուլյացիաներ անելու մեջ, և խոսքը հատկապես վերաբերել է Ամուլսարի հանքի շահագործման թեմային։
Իրավիճակը հանգեցրել է նրան, որ վարչապետը հայտարարել է` և՛ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու: Ընդ որում, դա հենց այսպես, բաց տեքստով էլ ասվել է: Իրենց հերթին հանդիպումից այնքան էլ գոհ չեն մնացել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր հետո հայտարարել են, թե նման հանդիպումներում բան չի փոխվում, և բարձրաձայնվում են հարցեր, որոնք նախկինում էլ են բարձրաձայնվել, սակայն խնդիրների լուծումները չեն երևում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: