Կարծիք

20.09.2019 09:02


Որքան էլ իշխանությունը մեզ նեղի ու ճնշի, այդքան շատանում ենք

Որքան էլ իշխանությունը մեզ նեղի ու ճնշի, այդքան շատանում ենք

Տարօրինակ ազգ ենք, երբ լավ ենք ու ուրախ, միմիանց չենք սիրում, երբ վատ ենք ու ճնշված, միախմբվում ենք ու բռունցք դառնում։

Որքան էլ իշխանությունը մեզ նեղի ու ճնշի, այդքան շատանում ենք։ Մի քանի օր է՝ հեռախոսս ու Ֆեյսբուքս չի լռում տարբեր քաղաքներից, տարբեր մարդիկ զանգում են ու գրում, թե բա ոնց՞ անենք, որ պարոն Քոչարյանի կողքին լինենք։

Նիկո՛լ ջան, քեզ ինչ՞ է թվում, մեզ կկոտրես կամ քո ստերով մարդկանց հիշողությունը կջնջե՞ս։ Մենք շատանում ենք ու հզորանում օր օրի, և կարևորը մենք միայն քանակով չենք շատանում, նաև որակով։

Հիշի՛ր Նիկոլ, որքան երկար պահես Նախագահին կալանքի տակ, այնքան մեծանալու է նրա աջակիցների բանակը։ Որովհետև կալանավայրում գտնվող Քոչարյանը ավելի հզոր է, քան իշխանական աթոռին նստած Նիկոլը։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը