Լրահոս

28.04.2010 10:43


ԼՂ հակամարտության կարգավորման գործում հնարավոր է Նազարբաևի մասնակցությունը

ԼՂ հակամարտության կարգավորման գործում հնարավոր է Նազարբաևի մասնակցությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցում քննարկել է  ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի ղեկավարի մասնակցությունը։

Այդ մասին հաղորդել է «Ղազախստան-լուրեր» տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության  մամլո ծառայությանը։

«Սաուդաբաևը զրուցակիցների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վիճակն ու հեռանկարները և անկեղծ շահագրգռություն է արտահայտել ուժերի հզորացման ու իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու հարցում»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը