Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն․ մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ
Բարի ճանապարհ, պարոն Օսիպյա՛ն:
Մենք Ձեզ կհիշենք որպես թույլ գործչի հիմնօրինակ, որպես դիդակտիկ՝ նյութ երիտասարդ քաղաքագետներին դասավանդելիս:
Մենք Ձեզ կհիշենք, որ չմոռանանք արժևորել զինակիցների հիշատակը երկինք բարձրացնող ու մոլագար հրահանգները նրբորեն շրջանցող ապագա գործիչներին:
Մենք Ձեզ չենք հիշի ամեն սեղան նստելուց տղերքի կենացը խմելիս: Բայց, ցավոք, Ձեզ դեռ երկար կհիշեն «փռեմ ասֆալտին» խեղկատակ վիդեոկլիպներում 5 րոպեով դերասան դարձածները:
Բարի ճանապարհ դեպի շաբաթներով անխուսափելիորեն մոռացվածի կառավարական աշխատասենյակ, պարոն գեներալ:
Դուք կնստեք օրերով, առավոտից երեկո, հուսով, որ հիմա սելեկտորը կզանգի: Իսկ նա գնալով ավելի ու ավելի քիչ կզանգի: Տանջալի օրն անցկացնելու համար որևէ խաղ սկսեք խաղալ: Այս մի խորհուրդն ամբողջովին անվճար էր:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից