Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ կարճատև հանդիպման ժամանակ, ովքեր արդարացիորեն պահանջում են Հայրենիքի համար զոհված զինծառայողների ընտանիքներին էլ միանվագ ֆինանսական օգնություն տրամադրվի, ինչպես գործող իշխանությունները վարվեցին 2008 թ․-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված և վիրավորված քաղաքացիների ընտանիքների հետ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին աչքի ընկավ իր զարմանահրաշ և անտրամաբանական հայտարարություններով...
Պարոն Փաշինյանը հունից դուրս եկավ, երբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ինչ-որ բան էր ցանկանում նրան ասել...
"Դուք ի՞նչ եք ուզում... Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք... Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում...Կամ մինչև 18 թվականը խի՞ չեք վաճառել... Էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել... Ի՞նչ եք եկել ինձ հետ զրուցում...",-զայրացած հայտարարեց պարոն վարչապետը և նեղացկոտ երեխայի նման հեռացավ... Զարմանալի է, պարոն Փաշինյանն ընդհանրապես իր ելույթները հետո դիտո՞ւմ է ու, ընդհանրապես, գո՞հ է իր մտքի գոհարներից...
Նախ, շատ տգեղ է, երբ Հայաստանի ղեկավարն իր "վիրավորվածությունը" Մանվել Գրիգորյանից փորձում է տարածել նաև վերջինիս հետ աշխատած մարդկանց վրա... Ի՞նչ է ստացվում... Եթե ինչ-որ մեկն աշխատել է ՀՀԿ-ի հետ կամ Փաշինյանի համար ատելի են, ուրեմն այդ մարդը խոսքի կամ կարծիք հայտնելու իրավունք չունի՞... Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ փոխում են իրենց աշխատատեղերը ու ղեկավարներին և դա որևէ մեկին իրավունք չի տալիս պիտակավորելու դիմացինին...
Ի դեպ, պարոն Փաշինյանին նաև հիշեցնեմ, որ իր կառավարությունում և ԱԺ պատգամավորների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր բավականին բարձր պաշտոններ են զբաղեցրել տխրահռչակ ՀՀԿ-ի կառավարման տարիներին, ինչպես նաև եղել են բազմաթիվ ՀՀԿ-ական օրենսդիրների օգնականներ և խորհրդականներ, իսկ հիմա ԱԺ-ում "Իմ Քայլ"-ի պատգամավորներ են... Երևի պարոն վարչապետին դուր են գալիս դավաճանները և "գունափոխվածները"...
Երկրորդ. ի՞նչ կապ ունի գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքն այն հարցի հետ, որն այսօր բարձրաձայնում էին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները... Եթե պարոն վարչապետն ի նկատի ուներ, որ գեներալ Մանվելի նախկին օգնականը պետք է խորհուրդ տար իր "շեֆին" վաճառել ունեցվածքը և, ինչպես Փաշինյանն է ասում, բաժաներ, ապա դրանից անտրամաբանական առաջարկ չէի իմացել... Բացի այդ, շատ հետաքրքիր է՝ պարոն Փաշինյանն ո՞ւմ ունեցվածքն է վաճառել իր շրջապատից, որ մոտ 700 միլիոն դրամ գումար է վճարել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և վիրավորներին, որ հիմա էլ այդպիսի խորհուրդներ է տալիս ուրիշներին... Պարոն Փաշինյանին հիշեցնեմ, որ եթե մարտի 1-ի դեպքերի զոհվածները և վիրավորները, այո՛, պետք է փոխհատուցում ստանային, ապա դա պետք է արվեր ոչ պետբյուջեից. այդ գումարները պետք է բռնագանձվեին մեղավորներից՝ դատական կարգով... Իսկ մեր Հայրենիքի համար զոհվածների ընտանիքներին հենց պետությունը պետք է վճարի... Պետք է ՄԵՆՔ վճարենք, այլ ոչ թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև Մանվել Գրիգորյանը...
Ստացվում է, որ պարոն Փաշինյանը պետբյուջեից փոխհատուցում է մարտի 1-ի զոհերի հարազատներին, բայց գտնում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին ինչ-որ մարդիկ պետք է միանվագ օգնություն տրամադրեն գումարի տեսքով...
Այսպիսի անտրամաբանական հայտարարություններ անելով` պարոն Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իր և իր թիմի շահերը վեր են պետական շահերից... Ի դեպ, շատ տհաճ էր նաև պարոն Փաշինյանի` մարդկանց չլսելով հեռանալը... Ո՞ւմից եք նեղանում, պարոն վարչապե՛տ... այսօրվա հավաքվածների մեծ մասը ժամանակին Ձեզ է ընտրել...
Հ.Գ. Լավ կլինի՝ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն միանվագ փոխհատուցում տրամադրի մեր զոհված զինծառայողների ընտանիքներին, այլև 1996 թ․-ի սեպտեմբերին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վիրավորվածներին, "Էլեկտրիկ Երևանի" և 2016 թ․-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվածներին ևս...
Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական տրամաբանությունը
Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ կարճատև հանդիպման ժամանակ, ովքեր արդարացիորեն պահանջում են Հայրենիքի համար զոհված զինծառայողների ընտանիքներին էլ միանվագ ֆինանսական օգնություն տրամադրվի, ինչպես գործող իշխանությունները վարվեցին 2008 թ․-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված և վիրավորված քաղաքացիների ընտանիքների հետ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին աչքի ընկավ իր զարմանահրաշ և անտրամաբանական հայտարարություններով...
Պարոն Փաշինյանը հունից դուրս եկավ, երբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ինչ-որ բան էր ցանկանում նրան ասել...
"Դուք ի՞նչ եք ուզում... Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք... Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում...Կամ մինչև 18 թվականը խի՞ չեք վաճառել... Էն թրերը, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել... Ի՞նչ եք եկել ինձ հետ զրուցում...",-զայրացած հայտարարեց պարոն վարչապետը և նեղացկոտ երեխայի նման հեռացավ...
Զարմանալի է, պարոն Փաշինյանն ընդհանրապես իր ելույթները հետո դիտո՞ւմ է ու, ընդհանրապես, գո՞հ է իր մտքի գոհարներից...
Նախ, շատ տգեղ է, երբ Հայաստանի ղեկավարն իր "վիրավորվածությունը" Մանվել Գրիգորյանից փորձում է տարածել նաև վերջինիս հետ աշխատած մարդկանց վրա... Ի՞նչ է ստացվում... Եթե ինչ-որ մեկն աշխատել է ՀՀԿ-ի հետ կամ Փաշինյանի համար ատելի են, ուրեմն այդ մարդը խոսքի կամ կարծիք հայտնելու իրավունք չունի՞... Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ փոխում են իրենց աշխատատեղերը ու ղեկավարներին և դա որևէ մեկին իրավունք չի տալիս պիտակավորելու դիմացինին...
Ի դեպ, պարոն Փաշինյանին նաև հիշեցնեմ, որ իր կառավարությունում և ԱԺ պատգամավորների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր բավականին բարձր պաշտոններ են զբաղեցրել տխրահռչակ ՀՀԿ-ի կառավարման տարիներին, ինչպես նաև եղել են բազմաթիվ ՀՀԿ-ական օրենսդիրների օգնականներ և խորհրդականներ, իսկ հիմա ԱԺ-ում "Իմ Քայլ"-ի պատգամավորներ են... Երևի պարոն վարչապետին դուր են գալիս դավաճանները և "գունափոխվածները"...
Երկրորդ. ի՞նչ կապ ունի գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքն այն հարցի հետ, որն այսօր բարձրաձայնում էին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները... Եթե պարոն վարչապետն ի նկատի ուներ, որ գեներալ Մանվելի նախկին օգնականը պետք է խորհուրդ տար իր "շեֆին" վաճառել ունեցվածքը և, ինչպես Փաշինյանն է ասում, բաժաներ, ապա դրանից անտրամաբանական առաջարկ չէի իմացել... Բացի այդ, շատ հետաքրքիր է՝ պարոն Փաշինյանն ո՞ւմ ունեցվածքն է վաճառել իր շրջապատից, որ մոտ 700 միլիոն դրամ գումար է վճարել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին և վիրավորներին, որ հիմա էլ այդպիսի խորհուրդներ է տալիս ուրիշներին... Պարոն Փաշինյանին հիշեցնեմ, որ եթե մարտի 1-ի դեպքերի զոհվածները և վիրավորները, այո՛, պետք է փոխհատուցում ստանային, ապա դա պետք է արվեր ոչ պետբյուջեից. այդ գումարները պետք է բռնագանձվեին մեղավորներից՝ դատական կարգով... Իսկ մեր Հայրենիքի համար զոհվածների ընտանիքներին հենց պետությունը պետք է վճարի... Պետք է ՄԵՆՔ վճարենք, այլ ոչ թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև Մանվել Գրիգորյանը...
Ստացվում է, որ պարոն Փաշինյանը պետբյուջեից փոխհատուցում է մարտի 1-ի զոհերի հարազատներին, բայց գտնում է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին ինչ-որ մարդիկ պետք է միանվագ օգնություն տրամադրեն գումարի տեսքով...
Այսպիսի անտրամաբանական հայտարարություններ անելով` պարոն Փաշինյանը կրկին ապացուցեց, որ իր և իր թիմի շահերը վեր են պետական շահերից...
Ի դեպ, շատ տհաճ էր նաև պարոն Փաշինյանի` մարդկանց չլսելով հեռանալը... Ո՞ւմից եք նեղանում, պարոն վարչապե՛տ... այսօրվա հավաքվածների մեծ մասը ժամանակին Ձեզ է ընտրել...
Հ.Գ. Լավ կլինի՝ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն միանվագ փոխհատուցում տրամադրի մեր զոհված զինծառայողների ընտանիքներին, այլև 1996 թ․-ի սեպտեմբերին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վիրավորվածներին, "Էլեկտրիկ Երևանի" և 2016 թ․-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվածներին ևս...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից