Դաշտային-հեղափոխական տրիբունա՞լ ենք՝ կարմիր Չինաստանի կամ տխրահռչակ տռոյկայի հանգույն
Հիմա մենք պետությո՞ւն ենք, ուր գործում են իրավական ընթացակարգերը, ուր կա օրենքի և իրավունքի գերակայություն, թե՞ դաշտային-հեղափոխական տրիբունալ ենք՝ կարմիր Չինաստանի կամ տխրահռչակ տռոյկայի հանգույն։
"Եթե մեր դեմ տղա չբերեր",-ասում է քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը, քաղաքական "փորձառու" հնաբնակներից մեկը՝ անդրադառնալով Հ․ Թովմասյանի պաշտոնազրկման ԱԺ գործընթացին։ Տղաներն էլ Վենետիկի հանձնաժողովն է, որն այս օրերին Հայաստանում է՝ հետևելու մեր դատաիրավական "բարեփոխումներին", երկրում սահմանադրականության ամրապնդման իրավական գործընթացներին․․․ (ՔՊ-ականներին այստեղ խորհուրդ է տրվում մեր միջազգային պարտականությունների և հարաբերությունների մասին մի քանի համեստ ձեռնարկ կարդալ):
Չփորձեք Հ․ Թովմասյանին պաշտպանելու ճիգ որոնել։ Խոսքս պետության մասին է, պետության կառավարումը ստանձնած քաղաքական ուժի մոտիվների մասին․․․ Փորձեք հասկանալ՝ կարելի? է արդյոք այսպիսի աշխարհընկալմամբ, այսպիսի քաղաքական արժեքներով պետություն ղեկավարել․ փոշիացնել այսօր այդքան չարչրկվող առաջնային մանդատի գաղափարը, փոշիացնել քաղաքակիրթ երկիր կառուցելու մեր հավաքական ձգտումը։ Ցավոք, սա սոսկ մեկ պատգամավորի մտածում չէ, սա երկրի կառավարման օրեցօր թանձրացող փիլիսոփայությունն է։
Հ․Գ․ Չգիտեմ ինչու՝ Բուլգակովի հուշերն արթնացան․ 1917թ․ Ձմեռային պալատ ներխուժած կարմիր մուժիկներն իրենց երկրային պահանջները 4-րդ հազարամյակի ճենապակուց սափորների մեջ էին հոգում։
Մի բան էլ հիշեցի՝ 1920 թ․ Երևանի բոլշևիկ Կոմիսարի հրահանգով Թավրիզ է մեկնում մի հանձնակատար՝ համոզելու կացնահարումից ու բոլշևիկան տեռորից մազապուրծ փախստականներին հետ գալ։ Արնաքամ երկրում փորձառու մարդ չէր մնացել․․․ Թամանյանն ու Բաշինջաղյանը վերադարձածների մեջ էին․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից