Լրահոս

28.04.2010 10:16


Ա. Դավութօղլու. «Թուրքիան հավատարիմ է Կարսի պայմանագրին»

Ա. Դավութօղլու. «Թուրքիան հավատարիմ է Կարսի պայմանագրին»

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Կարսի պայմանագրին Թուրքիայի հավատարմության հարցում կասկած լինել չի կարող։

Նախիջևանի Մեջլիսի ներկայացուցիչների հետ հադիպումից հետո նա լրագրողներին նաև ասել է, թե կասկած անգամ չի կարող լինել Կարսի պայմանագրի իրավական ուժի մեջ։

Ա. Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ակտիվորեն գործել է Նախիջևանի ապագայի կերտման հարցում և շարունակելու է այդ գործը։

«Թուրքիան Նախիջևանի կարգավիճակի երաշխավորն է։ Դա ակնհայտ է։ Դա միջազգային իրավունքի պահանջն է և Թուրքիայի պարտականությունը,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։-Նախիջևանի անվտանգությունն ու բարեկեցությունը մե՛ր անվտանգությունն ու բարեկեցությունն են»։

 

Այս խորագրի վերջին նյութերը