Կարծիք

19.09.2019 17:44


Ադրբեջանցիները բացի այն, որ դիվերսանտ են, նաև մարդասպան են

Ադրբեջանցիները բացի այն, որ դիվերսանտ են, նաև մարդասպան են

Ադրբեջանն առաջարկել է փոխանակել մեր տղաներին իրենց մարդասպան դիվերսանտների հետ։ Բարոյական տեսանկյունից, կարծես թե, պետք է համաձայնվել, բայց կա երկու ԲԱՅՑ․

1. Շահբազ Ղուլիևը և Դիլգամ Ասկերովը դատապարտվել են ազատազրկման ԼՂՀ-ում և կրում են պատիժը Շուշիում, Հայաստանը իրավասու չէ որոշում կայացնել ՀՀ քաղաքացու հետ փոխանակելու համար։

2. Ադրբեջանցիները բացի այն, որ դիվերսանտ են, նաև մարդասպան են, մեր տղաները նման հանցանք չեն գործել։ Մի դեպքում առևանգվածը քաղաքացիական անձ է՝ հոգեկան խնդիրներով, մյուս դեպքում՝ նախնական տվյալներով, կամավոր ադրբեջանական կողմ անցած զինծառայող, որը միգուցե չի էլ ուզում հետ վերադառնալ, և այդ դեպքում պետք է տեղափոխվի երրորդ երկիր, որովհետև պարզ չէ՝ հարուցված քրեական գործով իրեն մեղադրանք սպասվում է այստեղ, թե ոչ։

Վարչապետի մամուլի խոսնակը փաստել է, որ Ադրբեջանի առաջարկը քննարկման փուլում է։ Վստահաբար, ինչպես և նախկինում, նորից ասեմ, որ դիվերսանտների վերադարձնելը Ալիևի համար պատվի հարց է դարձել, ու իրենք դառնալու են երկրորդ Սաֆարով, ընտրություններից առաջ իրեն դա շատ է պետք։ Մյուս կողմից պարզ է,նոր մեր տղաների կյանքն այնտեղ վտանգված է ու պետք է լուծում տալ։

Ու լուծման երկու տարբերակն էլ վատն են։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը