Մեր «հոգատար, բարեսիրտ» հասարակությունում կան մարդիկ, ովքեր թրքի նման հեգնում և վիրավորում են զավակներին կորցրած կանանց
Հայ ազգը՝ արարիչ, հայ ազգը՝ հյուրընկալ, հայ ազգը՝ առաջին քրիստոնեա ազգ, հայ ազգը՝ հոգատար ու բռունցքի նման: Սա՛ են մեզ սովորեցնում մեր՝ լույս աշխարհ գալու առաջին իսկ օրվանից: Եվ մենք այդպես էլ մեծանում ենք, և ուրիշներին պատմում մեր` այսպիսին լինելու մասին:
Իսկ հետո մի օր՝ հոպ, բախվում դառն իրականությանը: Մի իրականության, երբ իրար ատում և հայհոյում ենք, ծեծում և վիրավորում, ճնշում և նվաստացնում, հեգնում, ջարդում, պառակտում:
Այսօր փողոց են դուրս եկել կանայք, որոնց հերոս որդիներն իրենց կյանքն են զոհել՝ հանուն հայրենիքի կայունության ու անվտանգության: Երեխաները զոհվել են, և պետությունն այդ ընտանիքների վրա, կարծես, խաչ է քաշել: Կանայք, որոնց սրտի տակ 9 ամիս շարունակ ծնվում և զարգանում էր կյանքը, որոնք դառն արցունքներ են թափել նրանց բալիկների մատը մտնող ամեն մի փշի համար, իսկ երջանկության արցունքներ՝ նրանց ամեն հաջողության համար, օրերից մի օր ճանապարհեցին իրենց զավակներին բանակ, և դա, գուցե, նրանց վերջին հանդիպումն էր, վերջին համբույրը:
Այն վշտից, որոնք նրանք են զգացել, երբ իմացել են իրենց բալիկի մահվան մասին, կարելի է գժվել: Բայց նրանք իրենց մեջ ուժ գտան շարժվել առաջ: Եվ հասարակությունը, այն հասարակությունը, որի մասին առասպելներով, գեղեցիկ հեքիաթներով մեզ սնում են մեր կյանքի առաջին իսկ օրվանից, պետք է որ լույսի պես փայփայեր այն կանանց, որոնք զինվոր են նվիրել այս երկրին, և որոնց որդիների շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք մեր խաղաղ հայրենիքում:
Բայց արի ու տես, որ մեր «հոգատար, բարեսիրտ» հասարակությունում կան մարդիկ, ովքեր թրքի նման հեգնում և վիրավորում են զավակներին կորցրած կանանց: Անկեղծ ասած, խոսքեր չկան բնութագրելու նման սրիկաներին, ովքեր քաղաքական նախընտրություններից ելնելով իրենց կեղտոտ բերանն են բացում ու կարծիք հայտնում այդ կանանց մասին:
Չիջնելով այդ «մարդկանց» մակարդակին, պարզապես հիշեցնեմ, որ քաղաքական կյանքը փոփոխական է, քաղաքական գործիչները՝ անվստահելի, բայց ամեն մի արտահայտված միտքը մնալու է մարդու ճակատին, և վստահաբար կարող եմ ասել՝ կազդի նրա ճակատագրի վրա:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից