Կարծիք

19.09.2019 16:28


Զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը․ Մանվել Գրիգորյանն իր ունեցվածքի մի մասը ձեզ է տվել

Զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը․ Մանվել Գրիգորյանն իր ունեցվածքի մի մասը ձեզ է տվել

Գեներալ Մանվելի օգնականին (նախկին) Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե՝ ինչո՞ւ Մանվելի ունեցվածքը չես ծախել, ոսկեզօծ թրերը չես ծախել, որ բանակում, սահմանին, պատերազմում զոհվածների հարազատների գումարային հարցերը լուծես։ Ասաց, խռովեց ու գնաց, ու Մեսրոպը երևի հնարավորություն չունեցավ գոնե զարմանալու։

Փաշինյանը մտածում է, որ ԵԿՄ նախագահի օգնականը նրա ունեցվածքի կառավարի՞չն է։ Հիմա որևէ մի պաշտոնյայի օգնականը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ։ Սա՞ է ակնարկում վարչապետը։

Ինչ մնում է Մանվել Գրիգորյանի ունեցվածքին, նա, կարծեմ, մի մասը ձեզ է տվել՝ կառավարությանը կամ ձեր թիմին, դուք եք տնօրինողը կամ շուտով դառնալու, ծախեք, լուծեք հարցերը։

Ամեն դեպքում, զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը։

Ի դեպ, խոսքը էն Մանվել Գրիգորյանի մասին է, որին 2008-ի բեմից Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ էր կանչում՝ իր զորքով։ Փաշինյանն էլ վանկարկում ու ծափ էր տալիս

***

Կառավարության դուռն էլ ժողովրդի դուռը չէ՞

Կառավարության շենքի մուտքը փակ է, ներսուդուրս անել չկա․ բողոքի ցույց է, երևի անվտանգության նկատառումներով փակել են։
Փակել-փակել են, ո՞րն է հարցը։

Երբ Փաշինյանը նոր էր ժողովրդի վարչապետ նշանակվել, բողոքի ցույցի ժամանակ դռանը հարվածողներին ի պատասխան ասաց՝ իրենց դուռն ա, ինչ ուզեն՝ կանեն։
Բա հիմա՞ ում դուռն ա:

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը