Կարծիք

18.09.2019 16:45


Երկրում՝ ավելի կոնկրետ իշխանության ներսում, առկա է ճգնաժամ, որը գնալով խորանում է

Երկրում՝ ավելի կոնկրետ իշխանության ներսում, առկա է ճգնաժամ, որը գնալով խորանում է

Այսօր Հայաստանում խոսակցությունների հիմնական թեման ներքաղական ճգնաժամն է, և հրաժարականների շարքը վկայում է այն մասին, որ երկրում՝ ավելի կոնկրետ իշխանության ներսում, առկա է ճգնաժամ, որը գնալով խորանում է։

Ուզում եմ ասել, որ պետք է լինի գաղափարական վեճ, և վեճի մեջ է իրականությունը պարզվում, ու լիրիկայով պետություն չես կառուցի: Կա մի էսպիսի հասկացություն, որ միշտ ակտուալ է. մեր՝ հայերիս, մոտ կա հետևյալ մասնագիտությունը՝ քիթ-կոկորդ-ականջաբան, որը բացվում է այսպես՝ քիթը մտցնում ենք մեզ չվերաբերող հարցի մեջ, հետո խոսում և ապա նոր լսում։ Ռուսների մոտ հակառակն է՝ ухо-горло-нос, այսինքն՝ նախ լսում են, հետո խոսում, և հարկ եղած դեպքում նոր քիթը մտցնում։ Ի՞նչ եմ ուզում սրանով ասել, ժողովուրդ ջան. լսե՛ք, խոսե՛ք, և ապա նոր (եթե դա, իհարկե, ձեր գործն է) քթներդ մտցրե՛ք։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ քաղաքականության մեջ չեն նեղանում, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ:

Հ.Գ. "Գոնե ձևի համար մի երկու պրապորշչիկ նստեցնեիր, որ մեր սիրտը հանգիստ լիներ"։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը