Լևոն Զուրաբյանն արտահերթ ընտրությունների համար փաստարկներ է ներկայացրել
-Նրանք, ովքեր ասում են, թե արտահերթ ընտրությունների համար հիմք չկա, որևէ փաստարկ չեն բերում,- ասում է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։ Նա դա ասել է ի պատասխան այն բանի, որ առաջարկել էինք հակափաստարկներ բերել բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր պնդում են, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու համար որևէ նախադրյալ չկա։
Միակ փաստարկը, ըստ Լևոն Զուրաբյանի, որ նրանք ունեն, այն է, որ այս իշխանությունը կարող է իր սեփական իշխանությունը պահել ցանկացած հանգամանքում։
-Այդ թվում նաև զինված բանդաների կիրառումով, բանակի և ոստիկանության օգտագործումով խաղաղ ցուցարարների դեմ։ Ինձ համար դա փաստարկ չէ։
Այդուհանդերձ, Զուրաբյանը ներկայացրել է իր հակափաստարկներն ու ասել, որ երկրում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամ է, թե ցանկացած դեմոկրատական երկրում նման լարվածության վիճակում արդեն վեց անգամ կառավարություն կփոխվեր։
-Հայաստանում բանդիտներ են նստած իշխանության գլուխ։ Հիմքերն ավելի քան բավարար են՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամ և կառավարության կողմից որևէ ծրագրի բացակայություն։ Աբսուրդ է, որ երկրում ընդդիմությունն է ծրագիր առաջադրում, ոչ թե կառավարությունը։ Կառավարությունը ծրագիր չունի։
Հաջորդ փաստարկն, ըստ Լևոն Զուրաբյանի, արտաքին քաղաքականության բնագավառում առկա բոլոր սխալներն են։
-Ամենակարևոր հիմքն այն է, որ այսօր պետական որևէ ինստիտուտ չի արտահայտում ժողովրդի և հասարակության կարծիքը և քաղաքական ուժերի ռեալ դասավորությունը,-ասել է Լևոն Զուրաբյանն ու ավելացրել.
-Պարզ մի փաստարկ բերեմ։ Երկու տարի շարունակ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը կարողանում է մոբիլիզացնել մարդկանց քաղաքական պայքարի, կոպիտ ասած, որևէ քաղաքական ակցիայի համար։ Դաշնակների օրինակը չբերեք. նրանք մարդ չեն հանում փողոց, նրանք ավտոբուսներով, ոստիկանության աջակցությամբ, մարդկանց վճարելով բերում են ուղղակի աջակցելու իրենց քաղաքական ակցիային։ Դա խայտառակություն է։ Դա քաղաքական գործունեություն չէ։
Երբ արձագանքեցին, թե ինքը հստակ մեղադրանք է ներկայացնում, Լ. Զուրաբյանը պատասխանեց.
-Դա ճշմարտություն է, ուզում եք՝ մեղադրանք համարենք։ Ապացույցները ֆոտոներով կան, երբ Հրանտ Մարգարյանն ավտոբուսի վարորդին և մնացած մարդկանց փողեր է բաժանում։ Դա թերթերում է տպվել։ Այնտեղ հավաքովի մասսա է։

Սյուզի Մելքոնյան