Կարծիք

18.09.2019 19:12


Ազատությունը, ընդ որում՝ ֆիզիկական ազատությունը, մարդու հիմնական պահանջմունքներից մեկն է

Ազատությունը, ընդ որում՝ ֆիզիկական ազատությունը, մարդու հիմնական պահանջմունքներից մեկն է

Ազատությունը, ընդ որում՝ ֆիզիկական ազատությունը, մարդու հիմնական պահանջմունքներից մեկն է: Եվ ցանկացած անձին ազատությունից զրկելու փորձը, բնականաբար, առաջացնում է դիմադրություն: Ընդ որում, ոչ միայն ազատազրկման մեջ գտնվող անձի կողմից դիմադրություն, այլ նաև նրա ընկերների, հարազատների ու բարեկամների, ովքեր պատրաստ են անել հնարավորինս, որպեսզի նրանց եղբայրը/որդին/ընկերը/ամուսինը/զարմիկը…մնա ազատության մեջ:

Հարցն է՛լ ավելի է սրանում, երբ խոսքը քաղաքական ֆիգուրի մասին է: Արդյոք Նիկոլ Փաշինյանը չի՞ հասկանում, որ, պահելով Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ, ոտնահարելով երկրի մայր օրենքը և նրա կատարմանը հետևող մարմինների որոշումները, չապահովելով տնտեսական «թռիչք» մարդն իր ձեռքով ընդլայնում է ընդդիմադիր դաշտը և, փաստացի, սղոցում այն ճյուղը, որի վրա նստած է:

Բանն այն է, որ մենք կարող ենք սիրել կամ չսիրել Ռոբերտ Քոչարյանին, բայց չենք կարող չնկատել երկրում ստեղծված իրավիճակը, երբ օրենքը, որի գերակայության երաշխավորը հենց իշխանությունն է, ոտնահարվում և անտեսվում է հենց այդ երաշխավորի կողմից: Մենք, իհարկե, կարող ենք ասել, որ նախկինում ընդունված օրենքները լավը չէին, որ դրանք չէին արտացոլում ժողովրդի կամքը: Բայց օրենքը մնում է օրենք, և հենց այդ օրենքն է կայունության գրավականը: Հենց օրենքը թույլ չի տալիս հասարակության որոշ սուբյեկտներին քաոսի մատնել երկիրը, երբ մարդիկ սկսեն «ուժեղի իրավունք»-ի հիման վրա կառուցել իրենց հարաբերությունները միմյանց հետ:

Եվ հասարակության մի ստվար զանգված, որը մինչ այդ բավականին պասիվ էր, սկսում է, պատկերավոր ասած, շարժվել ու հասկանալ, որ գալու է մի պահ, երբ օրենքի ոտնահարումը հասնելու է նաև նրանց, քանի որ բալանսն արդեն իսկ խախտված է: Եվ եթե առաջ նրանք չէին խառնվում քաղաքական գործընթացների մեջ, ապա այժմ գործող իշխանությունները բառիս բուն իմաստով ստիպում են այդ չեզոք զանգվածին զբաղվել քաղաքականությամբ: Եվ, ինչ է՛լ ավելի կարևոր է՝ ոչ ի օգուտ գործող իշխանությունների:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը