Ո՞ր արդյունքի համար աշխատել․ Արմեն Գևորգյան․ մաս 2
Tert.am-ը հրապարակում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածաշարի երկրորդ մասը, որում հեղինակն անդրադառնում է արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ, ըստ նրա, անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։ Հոդվածաշարի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կցանկանայի առանձին անդրադառնալ արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։
2000-ական թվականների սկզբում հիմնականում Ռուսաստանի օգտին կայացված ընտրության պայմաններում հաջողվեց Արևմուտքի հետ հարաբերություններում ճիշտ հավասարակշռում գտնել։ Դրա համար անհրաժեշտ էր առանց հուզականության, ռացիոնալ և ի նպաստ սեփական ազգային անվտանգության, հաշվի առնել տարածաշրջանում բոլոր դերակատարների շահերը և կառուցել սեփական անվտանգությունը` ներքին ու արտաքին։ Եվրոպական կառույցներն ու Միացյալ Նահանգները փաստացի 2001-ից եղել են ներքին բարեփոխումների գործընկեր, և ընդհանուր բալանսի քաղաքականության մեջ Մոսկվան սա ընդունել է իբրեւ փաստ։
Հավասարակշռության ու փոխվստահելի հարաբերությունների միջավայրում մենք հաջողեցինք մի շարք ուղղություններով.
Կառուցվեց Իրան-Հայաստան գազատարը՝ միաժամանակ պահպանելով կառուցողական հարաբերություններ ինչպես մեր էներգետիկ գործընկեր Ռուսաստանի, այնպես էլ՝ Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող ԱՄՆ-ի հետ։
Հնարավոր եղավ զսպել Հայաստանը շրջանցող ենթակառուցվածքային որոշ ծրագրերի իրականացումը. oրինակ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը (Իրան, Ադրբեջան, Ռուսաստան)։
Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ լիիրավ անդամ, միաժամանակ հարաբերությունների հարուստ օրակարգ ձևավորեց ՆԱՏՕ-ի հետ` զարգացնելով հայկական խաղաղապահ առաքելությունների կարողությունները։ Հենց այդ տարիներին ԱՄՆ կառավարությունը Երևանում կառուցեց տարածաշրջանում իր երկրի ամենախոշոր դեսպանատան համալիրը։
Կարողացանք ակտիվորեն համագործակցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, Հայաստան բերել այնպիսի հիմնադրամներ, ինչպիսիք են Լինսին, Հազարամյակների մարտահրավերները և այլն։ Ի տարբերություն մյուս արտաքին ձեռքբերումների՝ դրանց շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա ուղղակի էր։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վստահելի հարաբերությունների հիման վրա այդ հավասարակշռությունը թույլ էր տալիս զսպել մեր հարևանների ագրեսիան, շփման գծում երաշխավորել խաղաղություն և հանգստություն, սահմանափակել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ և այլն։
Նրանց համար, ովքեր չեն հիշում կամ չգիտեն, ասեմ, որ 2000-ականների սկզբներին ղարաբաղյան բանակցություններում հիմնական առաջամարտիկի դերը ստանձնել էր Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Ժակ Շիրակի։ Նա կարողացավ այնպես կազմակերպել գործընթացը, որ բանակցային գործընթացը չառաջացրեց խանդ ոչ միայն մյուս համանախագահների մոտ, այլև՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Իրանի։ Իսկ այսօրվա խաղաղասիրական նախաձեռնությունների հեղինակներին հիշեցնեմ, որ հենց այդ փուլում էին ամենաակտիվ շփումները և այցերը Հայաստանի և Ադրբեջանի տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև։
Հաջողության բանաձևը պարզ էր և հստակ. հիմնական գործընկերները վստահում են միմյանց և մեկը մյուսի համար հատուկ խնդիրներ չեն ստեղծում։ Առկա էր հարաբերությունների այնպիսի համակարգ, երբ օբյեկտիվ գործոնները բավականին արդյունավետորեն փոխլրացվում էին սուբյեկտիվ գործոններով։
Իրերի այսպիսի դրությունը արդեն այսօր կարելի է բացատրել նաև այն բանով, որ միևնույն պատմական ժամանակահատվածում, գրեթե համաժամանակյա, մեր երկրներում սկսեցին ձևավորվել նոր վերնախավեր, մարդկանց նոր թիմեր, որոնց կոչումն էր՝ իրականացնել ոչ միայն իրենց պետությունների զարգացման և ամրացման առաքելությունը, այլ՝ որակապես նոր ու փոխադարձ օգտակար միջպետական հարաբերությունների կառուցումը։ Վերնախավեր, որոնք բաց էին աշխարհի հետ երկխոսության և գործողությունների համար։ Եվ այս կոորդինատային համակարգում շատ կարևոր է, որ հարաբերությունների որոշակի «քիմիա» լինի ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև նրանց թիմերի միջև։ Առանց դրա կարող են լինել միայն օգտակար և գործընկերային, բայց ոչ երբեք՝ փոխվստահություն պարունակող հարաբերություններ։ Դրանք հաղորդակցության տարբեր ուղիներ և մակարդակներ են՝ տեղեկատվության փոխանակում, ակտուալ հարցերի և նախագծերի քննարկում, դիրքորոշումների ճշգրտում, ինտենսիվ փոխադարձ այցեր։ Այս ամենը ձևավորում է անտեսանելի, բայց շատ կարևոր մթնոլորտ՝ փոխըմբռնման ու փոխվստահության համար։
2000-ականներին Հայաստանի զարգացման պատմությունը հաստատում է, որ ուղիղ համեմատական չկա աշխարհաքաղաքական իրավիճակի, որում հայտնվել էր երկիրը, և նրա տնտեսական հաջողությունների միջև։ Գլխավորը մեզնից է կախված։
Բաց եմ թողնում 2008-2018թթ. տարիների նկարագրությունը, քանի որ միայն որոշակի սահմանափակ ժամանակահատվածներում եմ ունեցել անմիջական մասնակցություն։ Միայն նշեմ, որ օպտիմալ հավասարակշռության հետ կապված առաջին խնդրահարույց ազդանշաններն օբյեկտիվորեն սկսեցին ի հայտ գալ հենց այս փուլում։ Փորձագիտական միջավայրում կա որոշակի կոնսենսուս, որ ՌԴ-Արեւմուտք հակասությունները սրվեցին թերևս 2008թ․ օգոստոսյան պատերազմից հետո, որի արդյունքում Ռուսաստանը, ինչպես նաև՝ ԵՄ ու ԱՄՆ սկսեցին ակնկալել իրենց դաշնակիցներից հստակ կողմնորոշումներ։ Բայց անգամ այդ պայմաններում Հայաստանին հաջողվեց, օրինակ՝ 2017 թվականի աշնանը ստորագրել ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` շնորհիվ համբերատար դիվանագիտության։
Պետական կառավարման առումով բալանսի պահպանման հարցում բարդություններ ի հայտ գալու պարագայում շատ կարևոր է գործադիր ու օրենսդիր իշխանության բոլոր սեգմենտների սինքրոնացված գործունեությունը, որին կարելի է հասնել միայն ամենօրյա տքնաջան աշխատանքով։ Նման իրավիճակ էր ստեղծվել, օրինակ՝ 2016-2017 թվականներին ԵՄ-ի հետ համաձայնագրի նախապատրաստման ժամանակահատվածում, երբ պարբերական ռեժիմով աշխատանքային ժողովներ էինք անցկացնում, որպեսզի ԵՄ ուղղությամբ կարևոր քայլին ընդառաջ՝ թույլ չտանք գործողություններ, որոնք կարող էին խորացնել Ռուսաստանի կամ Իրանի մտահոգություններն ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղի մեջ։
Արտաքին քաղաքականության մեջ շարունակականության ու ինստիտուցիոնալ հիշողության պահպանման կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել։ Ուստի 2018թ-ի մայիսին, երբ պետական գործերը հանձնում էի նոր իշխանությանը, Կրեմլի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր ղեկավարության ուշադրությունը հրավիրեցի երկու հանգամանքի վրա։
Առաջին՝ Ռուսաստանի ղեկավարությունում, չնայած նրանց խորհրդավոր բնույթի մասին լեգենդներին, մեզ նման մարդիկ են աշխատում։ Նրանց խորթ չեն մարդկային հատկանիշները, ուստի նրանց համար առանձնահատուկ կարևորություն ունեն հարաբերություններում անկեղծությունն ու ազնվությունը։ Ուստի իմ առաջին խորհուրդն էր՝ լինել անկեղծ, իսկ հարաբերությունները կարող են հաջողություն արձանագրել, եթե այլոց նկատմամբ չկան դա բացառող պարտավորություններ։ Ընդգծեցի նաև, որ նման հավանական պարտավորությունների մասին ռուս գործընկերները կարող են իմանալ՝ ելնելով իրենց հնարավորություններից։
Երկրորդ խորհուրդս այն էր, որ, հաշվի առնելով ռուսական իշխանության առանձնահատկությունները, վերջիններս չեն ներում դավաճանությունը, իսկ փորձության ժամանակ ընկերներին չեն դավաճանում։ Սա 2018-ի մայիսն էր։ Այս դիտարկումների օգտակարության և անհրաժեշտության մասին կարելի է դատողություններ անել՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են ուրվագծվում ժամանակակից հայ-ռուսական հարաբերությունները:
Ո՞ր արդյունքի համար աշխատել․ Արմեն Գևորգյան․ մաս 2
Tert.am-ը հրապարակում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածաշարի երկրորդ մասը, որում հեղինակն անդրադառնում է արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ, ըստ նրա, անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։ Հոդվածաշարի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կցանկանայի առանձին անդրադառնալ արտաքին հարաբերությունների հաստատման հարցում իշխանությունների աշխատանքին, երբ անհրաժեշտ էր լինում ողջամիտ և ճշգրիտ կերպով գտնել հիմնական հենման կետն ու հավասարակշռման հնարավորությունները։
2000-ական թվականների սկզբում հիմնականում Ռուսաստանի օգտին կայացված ընտրության պայմաններում հաջողվեց Արևմուտքի հետ հարաբերություններում ճիշտ հավասարակշռում գտնել։ Դրա համար անհրաժեշտ էր առանց հուզականության, ռացիոնալ և ի նպաստ սեփական ազգային անվտանգության, հաշվի առնել տարածաշրջանում բոլոր դերակատարների շահերը և կառուցել սեփական անվտանգությունը` ներքին ու արտաքին։ Եվրոպական կառույցներն ու Միացյալ Նահանգները փաստացի 2001-ից եղել են ներքին բարեփոխումների գործընկեր, և ընդհանուր բալանսի քաղաքականության մեջ Մոսկվան սա ընդունել է իբրեւ փաստ։
Հավասարակշռության ու փոխվստահելի հարաբերությունների միջավայրում մենք հաջողեցինք մի շարք ուղղություններով.
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վստահելի հարաբերությունների հիման վրա այդ հավասարակշռությունը թույլ էր տալիս զսպել մեր հարևանների ագրեսիան, շփման գծում երաշխավորել խաղաղություն և հանգստություն, սահմանափակել ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ և այլն։
Նրանց համար, ովքեր չեն հիշում կամ չգիտեն, ասեմ, որ 2000-ականների սկզբներին ղարաբաղյան բանակցություններում հիմնական առաջամարտիկի դերը ստանձնել էր Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Ժակ Շիրակի։ Նա կարողացավ այնպես կազմակերպել գործընթացը, որ բանակցային գործընթացը չառաջացրեց խանդ ոչ միայն մյուս համանախագահների մոտ, այլև՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Իրանի։ Իսկ այսօրվա խաղաղասիրական նախաձեռնությունների հեղինակներին հիշեցնեմ, որ հենց այդ փուլում էին ամենաակտիվ շփումները և այցերը Հայաստանի և Ադրբեջանի տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև։
Հաջողության բանաձևը պարզ էր և հստակ. հիմնական գործընկերները վստահում են միմյանց և մեկը մյուսի համար հատուկ խնդիրներ չեն ստեղծում։ Առկա էր հարաբերությունների այնպիսի համակարգ, երբ օբյեկտիվ գործոնները բավականին արդյունավետորեն փոխլրացվում էին սուբյեկտիվ գործոններով։
Իրերի այսպիսի դրությունը արդեն այսօր կարելի է բացատրել նաև այն բանով, որ միևնույն պատմական ժամանակահատվածում, գրեթե համաժամանակյա, մեր երկրներում սկսեցին ձևավորվել նոր վերնախավեր, մարդկանց նոր թիմեր, որոնց կոչումն էր՝ իրականացնել ոչ միայն իրենց պետությունների զարգացման և ամրացման առաքելությունը, այլ՝ որակապես նոր ու փոխադարձ օգտակար միջպետական հարաբերությունների կառուցումը։ Վերնախավեր, որոնք բաց էին աշխարհի հետ երկխոսության և գործողությունների համար։ Եվ այս կոորդինատային համակարգում շատ կարևոր է, որ հարաբերությունների որոշակի «քիմիա» լինի ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև նրանց թիմերի միջև։ Առանց դրա կարող են լինել միայն օգտակար և գործընկերային, բայց ոչ երբեք՝ փոխվստահություն պարունակող հարաբերություններ։ Դրանք հաղորդակցության տարբեր ուղիներ և մակարդակներ են՝ տեղեկատվության փոխանակում, ակտուալ հարցերի և նախագծերի քննարկում, դիրքորոշումների ճշգրտում, ինտենսիվ փոխադարձ այցեր։ Այս ամենը ձևավորում է անտեսանելի, բայց շատ կարևոր մթնոլորտ՝ փոխըմբռնման ու փոխվստահության համար։
2000-ականներին Հայաստանի զարգացման պատմությունը հաստատում է, որ ուղիղ համեմատական չկա աշխարհաքաղաքական իրավիճակի, որում հայտնվել էր երկիրը, և նրա տնտեսական հաջողությունների միջև։ Գլխավորը մեզնից է կախված։
Բաց եմ թողնում 2008-2018թթ. տարիների նկարագրությունը, քանի որ միայն որոշակի սահմանափակ ժամանակահատվածներում եմ ունեցել անմիջական մասնակցություն։ Միայն նշեմ, որ օպտիմալ հավասարակշռության հետ կապված առաջին խնդրահարույց ազդանշաններն օբյեկտիվորեն սկսեցին ի հայտ գալ հենց այս փուլում։ Փորձագիտական միջավայրում կա որոշակի կոնսենսուս, որ ՌԴ-Արեւմուտք հակասությունները սրվեցին թերևս 2008թ․ օգոստոսյան պատերազմից հետո, որի արդյունքում Ռուսաստանը, ինչպես նաև՝ ԵՄ ու ԱՄՆ սկսեցին ակնկալել իրենց դաշնակիցներից հստակ կողմնորոշումներ։ Բայց անգամ այդ պայմաններում Հայաստանին հաջողվեց, օրինակ՝ 2017 թվականի աշնանը ստորագրել ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` շնորհիվ համբերատար դիվանագիտության։
Պետական կառավարման առումով բալանսի պահպանման հարցում բարդություններ ի հայտ գալու պարագայում շատ կարևոր է գործադիր ու օրենսդիր իշխանության բոլոր սեգմենտների սինքրոնացված գործունեությունը, որին կարելի է հասնել միայն ամենօրյա տքնաջան աշխատանքով։ Նման իրավիճակ էր ստեղծվել, օրինակ՝ 2016-2017 թվականներին ԵՄ-ի հետ համաձայնագրի նախապատրաստման ժամանակահատվածում, երբ պարբերական ռեժիմով աշխատանքային ժողովներ էինք անցկացնում, որպեսզի ԵՄ ուղղությամբ կարևոր քայլին ընդառաջ՝ թույլ չտանք գործողություններ, որոնք կարող էին խորացնել Ռուսաստանի կամ Իրանի մտահոգություններն ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղի մեջ։
Արտաքին քաղաքականության մեջ շարունակականության ու ինստիտուցիոնալ հիշողության պահպանման կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել։ Ուստի 2018թ-ի մայիսին, երբ պետական գործերը հանձնում էի նոր իշխանությանը, Կրեմլի հետ հարաբերությունների վերաբերյալ նոր ղեկավարության ուշադրությունը հրավիրեցի երկու հանգամանքի վրա։
Առաջին՝ Ռուսաստանի ղեկավարությունում, չնայած նրանց խորհրդավոր բնույթի մասին լեգենդներին, մեզ նման մարդիկ են աշխատում։ Նրանց խորթ չեն մարդկային հատկանիշները, ուստի նրանց համար առանձնահատուկ կարևորություն ունեն հարաբերություններում անկեղծությունն ու ազնվությունը։ Ուստի իմ առաջին խորհուրդն էր՝ լինել անկեղծ, իսկ հարաբերությունները կարող են հաջողություն արձանագրել, եթե այլոց նկատմամբ չկան դա բացառող պարտավորություններ։ Ընդգծեցի նաև, որ նման հավանական պարտավորությունների մասին ռուս գործընկերները կարող են իմանալ՝ ելնելով իրենց հնարավորություններից։
Երկրորդ խորհուրդս այն էր, որ, հաշվի առնելով ռուսական իշխանության առանձնահատկությունները, վերջիններս չեն ներում դավաճանությունը, իսկ փորձության ժամանակ ընկերներին չեն դավաճանում։ Սա 2018-ի մայիսն էր։ Այս դիտարկումների օգտակարության և անհրաժեշտության մասին կարելի է դատողություններ անել՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են ուրվագծվում ժամանակակից հայ-ռուսական հարաբերությունները:
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
Շարունակելի