Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի ընտանիքները պետք է ստանան ոչ թե 30 մլն դրամ փոխհատուցում, ինչպես նշվում է պաշտոնական աղբյուրներում, այլ՝ 200 միլիոն։ Նույն աղբյուրների համաձայն՝ 30 միլիոնը զոհերի ընտանիքներին տրվելու է այս փուլում որպես ավանս, որպեսզի վերջիններս Մարտի 1-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության շրջանակներում կատարեն իշխանության կողմից իրենց տրված հրահանգները, ներկայանան դատական նիստերի դահլիճ և էմոցիոնալ ֆոն ապահովեն՝ բորբոքելով մարդկանց զգացմունքները։ Այս ամենից հետո միայն կմշակվեն տարաբնույթ ծրագրեր, որոնց շրջանակներում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները կստանան նաև իրենց 200 միլիոն դրամները։
Թերևս սա է պատճառը, որ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, վերջին շրջանում մեծ ակտիվություն է դրսևորում թե՛ դատական նիստերի դահլիճում, թե՛ դահլիճից դուրս։ Խոստացված 200 միլիոնը Քլոյանին ստիպել է մոռանալ այն հանգամանքը, որ ինքը զոհվածի հայր է ու պետք է պայքարի իրական արդարության հաստատման համար, ոչ թե իշխանության հրահանգով էժանագին շոուներ կազմակերպի ու շահարկի զոհված որդու անունը։
200 միլիոն դրամ՝ մարտի 1–ի զոհերի հարազատներին