Ճիշտ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ նոր վարչապետը հետաքրքրվում է տնտեսական ցուցանիշներով, մեր վիճակագրությունը դարձավ անկանխատեսելի: Այն ինչ-որ առումով Օրուելի «1984»-ն է հիշեցնում: Հիմա ոչ ոք որևէ տվյալի ստույգ լինելու մասին չի կարող վստահ պնդում անել: Ու որքան էլ տարօրինակ է խոսքը վերաբերում է նախկինում հրապարակված տվյալներին (նույնիսկ կարելի է պնդել, որ առաջին հերթին է վերաբերում նախկինում հրապարակված ու բազմիցս վերահաստատված տվյալներին):
Տեսե՛ք, հիմա մեր իշխանությունները սիրում են խոսել աննախադեպ աշխատատեղեր ստեղծելու և գործազրկության դեմ աննախադեպ հաջող պայքար մղելու մասին: Իշխանությունների հայտարարությունները վիճակագիրներն ընդունում են համապատասխան (և` համապատասխանող) տվյալներ հրապարակելու հանձնարարություն-հրահանգ: Սակայն ցանկացած պրոֆեսիոնալ վիճակագիր գիտի, որ միանգամից ճոխ թվեր հրապարակել չի կարելի: Դրա համար ի տարբերություն իշխանությունների՝ վիճակագիրներն առայժմ 600 հազարը գերազանցող աշխատատեղերի մասին հրապարակում չեն արել: Որովհետև գիտեն, որ դրանք կարելի է համադրել համապատասխան հիմնադրամի մուտքերի հետ ու համոզվել, որ այդ պնդման մեջ մոտ 100 հազար «հավելագրում» կա: Հմուտ վիճակագիրներն այդ խնդրին ավելի նուրբ են մոտենում:
Տեսե՛ք, նախկին տարիներին հրապարակված վիճակագրության համաձայն վերջին տարիներին գործազրկության ցուցանիշը դանդաղ, բայց աճում էր: 2014թ․ գործազուրկ էր աշխատունակ բնակչության 17.5 տոկոսը: 2015-ին այն արդեն 18.5 տոկոս էր: 2016 և 17 թթ․ գործազրկության ցուցանիշը նվազել ու պաշտոնապես կազմել էր 18 տոկոս (այն, որ սա բարձր թիվ է, ապացուցվեց 2018-ի ժողովրդական դժգոհության մասշտաբներով): Մինչև վերջերս այս թվերը պաշտոնապես հրապարակվում ու վերահրապարակվում էին: Օրինակ, կարելի է բացել 2018թ․ նոյեմբերի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն ու աղքատությունը 2018թ․ հունվար-սեպտեմբեր» հաշվետվությունը: Կարելի է բացել ու աղյուսակ 1.3.-ում կարդալ, որ 2017թ․ հաշվառվել է 219 հազար գործազուրկ: Նույն վերնագրով 2018 թ․ բոլոր հաշվետվություններում 2017թ․ գործազուրկների նույն թիվն է նշվում: Նշենք, որ 219 հազար գործազուրկները այդ տարվա աշխատունակ տարիքի բնակչության 18 տոկոսն են կազմում: Ավելին, այս թիվը կարելի է հանդիպել նաև այս տարվա` 2019թ․ փետրվարի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն 2018թ․ հունվար-դեկտեմբեր» հաշվետվության մեջ: Ու հանկարծ «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-մարտ» և հետո «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-հունիս» հաշվետվության մեջ 2017թ․ նախկինում առնվազն հինգ անգամ հրապարակված թվերը փոխվում են: 2019թ․ մայիսի 20-ին փոխվում է 2017թ․ գործազրկության ցուցանիշը: 2017թ․ ավարտից մոտ մեկ տարի 5 ամիս հետո «պարզվում է», որ գործազուրկների թիվը ոչ թե 219 հազար էր, այլ 236.5 հազար:
«Ի՞նչ անհրաժեշտություն կար սևացնելու տեղից էլ ոչ այնքան լուսավոր 2017 տնտեսական տարին»՝ հարցն ինքնին հետաքրքրական է: Հատկապես, որ պաշտոնական վիճակագրությունը 2017 թ․ տնտեսական տարին «սևացնելու» հարցում մանր քինախնդրության պես մի հնարք էլ է կիրառում: Գործազուրկների «նորաթուխ» ցուցանիշը` 236.5 հազարը աշխատունակ տարիքի բնակչության 20.74 տոկոսն է կազմում: Այս թիվը կլորացման կանոնների համաձայն պիտի արձանագրվեր 20.7 տոկոս: Բայց պաշտոնական հաշվետվություններում այն մեկ տասնորդականով մեծացվում է, դառնում՝ 20.8 տոկոս: Պատճառը միանգամից պարզվում է 2018թ․ տվյալին ծանոթանալուց հետո: 2018թ․ գործազուրկների թիվը 234 հազար մարդ է: Ահա, թե ինչու է մեծացվել 2017-ի ցուցանիշը:Բա հո պաշտոնական վիճակագրությունը չէ՞ր կարող թույլ տալ, որ «նախահեղափոխական» 2017-ը ավելի լավ պատկեր ունենա, քան «հեղափոխական» 2018-ը:
2018-ի գործազրկության ցուցանիշը տոկոսով կազմում է 20.4 տոկոս: Այն ավելի պարկեշտ տեսք ունի 20.8-ի հետ համեմատ, քան` 20.7-ի: Այս պուճուրիկ հնարքն էլ հավանաբար իշխանությունները հավուր պատշաճի կգնահատեն:Եթե, իհարկե, նկատեն վիճակագիրների անմնացորդ նվիրումը, որ տնտեսական վիճակագրությանը օրուելյան (հակաուտոպիական) հմայք է հաղորդում, բայց դարձնում հաճելի՝ իշխանությունների քիմքին:
Հաշվի առնելով, որ մինչև հիմա 2019թ․ միայն առաջին եռամսյակի գործազրկության տվյալն է հրապարակվել, կարելի է եզրակացնել, որ մեր վիճակագիրներն առայժմ նոր «մեթոդ» չեն մշակել (մշակելու դեպքում վասն համադրելիության ամեն ինչ կանեն, որ տվյալներն իրականում համադրելի չլինեն)։ Առաջին եռամսյակի տվյալներով 2018-ի համեմատ գործազրկությունն աճել էր, կարծեմ, 16 հազարով։ Հետևաբար մինչև նոր «մեթոդի» մշակումը պաշտոնական վիճակագրությունը հավանաբար կշարունակի չհրապարակել գործազրկության թվերը։
Վիճակագրության հեղափոխական ոգին
Ճիշտ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ նոր վարչապետը հետաքրքրվում է տնտեսական ցուցանիշներով, մեր վիճակագրությունը դարձավ անկանխատեսելի: Այն ինչ-որ առումով Օրուելի «1984»-ն է հիշեցնում: Հիմա ոչ ոք որևէ տվյալի ստույգ լինելու մասին չի կարող վստահ պնդում անել: Ու որքան էլ տարօրինակ է խոսքը վերաբերում է նախկինում հրապարակված տվյալներին (նույնիսկ կարելի է պնդել, որ առաջին հերթին է վերաբերում նախկինում հրապարակված ու բազմիցս վերահաստատված տվյալներին):
Տեսե՛ք, հիմա մեր իշխանությունները սիրում են խոսել աննախադեպ աշխատատեղեր ստեղծելու և գործազրկության դեմ աննախադեպ հաջող պայքար մղելու մասին: Իշխանությունների հայտարարությունները վիճակագիրներն ընդունում են համապատասխան (և` համապատասխանող) տվյալներ հրապարակելու հանձնարարություն-հրահանգ: Սակայն ցանկացած պրոֆեսիոնալ վիճակագիր գիտի, որ միանգամից ճոխ թվեր հրապարակել չի կարելի: Դրա համար ի տարբերություն իշխանությունների՝ վիճակագիրներն առայժմ 600 հազարը գերազանցող աշխատատեղերի մասին հրապարակում չեն արել: Որովհետև գիտեն, որ դրանք կարելի է համադրել համապատասխան հիմնադրամի մուտքերի հետ ու համոզվել, որ այդ պնդման մեջ մոտ 100 հազար «հավելագրում» կա: Հմուտ վիճակագիրներն այդ խնդրին ավելի նուրբ են մոտենում:
Տեսե՛ք, նախկին տարիներին հրապարակված վիճակագրության համաձայն վերջին տարիներին գործազրկության ցուցանիշը դանդաղ, բայց աճում էր: 2014թ․ գործազուրկ էր աշխատունակ բնակչության 17.5 տոկոսը: 2015-ին այն արդեն 18.5 տոկոս էր: 2016 և 17 թթ․ գործազրկության ցուցանիշը նվազել ու պաշտոնապես կազմել էր 18 տոկոս (այն, որ սա բարձր թիվ է, ապացուցվեց 2018-ի ժողովրդական դժգոհության մասշտաբներով): Մինչև վերջերս այս թվերը պաշտոնապես հրապարակվում ու վերահրապարակվում էին: Օրինակ, կարելի է բացել 2018թ․ նոյեմբերի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն ու աղքատությունը 2018թ․ հունվար-սեպտեմբեր» հաշվետվությունը: Կարելի է բացել ու աղյուսակ 1.3.-ում կարդալ, որ 2017թ․ հաշվառվել է 219 հազար գործազուրկ: Նույն վերնագրով 2018 թ․ բոլոր հաշվետվություններում 2017թ․ գործազուրկների նույն թիվն է նշվում: Նշենք, որ 219 հազար գործազուրկները այդ տարվա աշխատունակ տարիքի բնակչության 18 տոկոսն են կազմում: Ավելին, այս թիվը կարելի է հանդիպել նաև այս տարվա` 2019թ․ փետրվարի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն 2018թ․ հունվար-դեկտեմբեր» հաշվետվության մեջ: Ու հանկարծ «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-մարտ» և հետո «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-հունիս» հաշվետվության մեջ 2017թ․ նախկինում առնվազն հինգ անգամ հրապարակված թվերը փոխվում են: 2019թ․ մայիսի 20-ին փոխվում է 2017թ․ գործազրկության ցուցանիշը: 2017թ․ ավարտից մոտ մեկ տարի 5 ամիս հետո «պարզվում է», որ գործազուրկների թիվը ոչ թե 219 հազար էր, այլ 236.5 հազար:
«Ի՞նչ անհրաժեշտություն կար սևացնելու տեղից էլ ոչ այնքան լուսավոր 2017 տնտեսական տարին»՝ հարցն ինքնին հետաքրքրական է: Հատկապես, որ պաշտոնական վիճակագրությունը 2017 թ․ տնտեսական տարին «սևացնելու» հարցում մանր քինախնդրության պես մի հնարք էլ է կիրառում: Գործազուրկների «նորաթուխ» ցուցանիշը` 236.5 հազարը աշխատունակ տարիքի բնակչության 20.74 տոկոսն է կազմում: Այս թիվը կլորացման կանոնների համաձայն պիտի արձանագրվեր 20.7 տոկոս: Բայց պաշտոնական հաշվետվություններում այն մեկ տասնորդականով մեծացվում է, դառնում՝ 20.8 տոկոս: Պատճառը միանգամից պարզվում է 2018թ․ տվյալին ծանոթանալուց հետո: 2018թ․ գործազուրկների թիվը 234 հազար մարդ է: Ահա, թե ինչու է մեծացվել 2017-ի ցուցանիշը: Բա հո պաշտոնական վիճակագրությունը չէ՞ր կարող թույլ տալ, որ «նախահեղափոխական» 2017-ը ավելի լավ պատկեր ունենա, քան «հեղափոխական» 2018-ը:
2018-ի գործազրկության ցուցանիշը տոկոսով կազմում է 20.4 տոկոս: Այն ավելի պարկեշտ տեսք ունի 20.8-ի հետ համեմատ, քան` 20.7-ի: Այս պուճուրիկ հնարքն էլ հավանաբար իշխանությունները հավուր պատշաճի կգնահատեն: Եթե, իհարկե, նկատեն վիճակագիրների անմնացորդ նվիրումը, որ տնտեսական վիճակագրությանը օրուելյան (հակաուտոպիական) հմայք է հաղորդում, բայց դարձնում հաճելի՝ իշխանությունների քիմքին:
Հաշվի առնելով, որ մինչև հիմա 2019թ․ միայն առաջին եռամսյակի գործազրկության տվյալն է հրապարակվել, կարելի է եզրակացնել, որ մեր վիճակագիրներն առայժմ նոր «մեթոդ» չեն մշակել (մշակելու դեպքում վասն համադրելիության ամեն ինչ կանեն, որ տվյալներն իրականում համադրելի չլինեն)։ Առաջին եռամսյակի տվյալներով 2018-ի համեմատ գործազրկությունն աճել էր, կարծեմ, 16 հազարով։ Հետևաբար մինչև նոր «մեթոդի» մշակումը պաշտոնական վիճակագրությունը հավանաբար կշարունակի չհրապարակել գործազրկության թվերը։
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org