Եթե Աննա Դանիբեկյանը բավարարեր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունն, ապա անհապաղ պետք է դադարեցներ քրեական ապօրինի հետապնդումն ու ազատ արձակեր քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին՝ դա է ուղղակիորեն բխում ՍԴ-ի՝ ս/թ. սեպտեմբերի 4-ի որոշումից, մինչդեռ իշխանական հիստերիայի առջև դատարանն ընկրկեց (Փաշինյանի վնգստոցը, Միրզոյան Արարատի ինքնախայտառակումը և այլն)՝ սարսափելի է իշխանության համար թույլ տալ, որ Քոչարյանը լինի ազատության մեջ, իսկ սույն քրեական հետապնդման դադարեցումն ավելորդ է նշել, որ իրենց համար հավասարազոր է քաղաքական ինքնասպանության։
Հույս ունեմ՝ Աննա Դանիբեկյանը գալիք դատական նիստին չի մասնակցի Ֆեմիդայի բռնաբարության հերթական ակտին և քաջություն կգտնի եթե ոչ քրեական խայտառակ հետապնդումը դադարեցնելու, գոնե Նախագահ Քոչարյանի աննախադեպ ապօրինի կալանավորումը դադարեցնելու կապակցությամբ. իսկ դատական քննությունը թող շարունակվի, մինչև ՄԻԵԴ-ից ու Վենետիկից չապտակվի այս արդարադատություն կոչված իրավախայտառակության սանձազերծողը։
Իսկ մինչ այդ, ի հեճուկս իշխանական ու պրոիշխանական պետականախույս օղակների սպասումների՝ մենք ավելի ենք պնդանալու, պայքարելու ենք առավել ուժգին ու վճռական՝ մեր դուխը գլխարկին չէ գրված։
Իշխանական հիստերիայի առջև դատարանն ընկրկեց

Ազատությու՜ն և հաղթանա՜կ։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից