Կարծիք

17.09.2019 14:04


100 փուստ կառավարության մասին․ Փաշինյանի չստացված ասուլիսի հետքերով (տեսանյութ)

100 փուստ կառավարության մասին․ Փաշինյանի չստացված ասուլիսի հետքերով (տեսանյութ)

Փաշինյանը երեկ ներկայացրեց այսպես կոչված 100 փաստ նոր Հայաստանի մասին, և եթե ուշադիր հետևել եք եթերին, ապա կնկատեք, որ Հայաստանի նման երկրի համար կառավարության գործունեության մեջ այդ 100 փաստի շարքում ընդամենը մեկ արտաքին քաղաքական անդրադարձ է եղել: Այսինքն վարչապետը և կառավարությունը, որոնք պատասխանատու են Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության համար, իրենց ողջ ստեղծագործական գիտաֆանտաստիկ ներուժով հանդերձ կարողացել են մեզ հրամցնել կամ բարձրաձայնել ընդամենը մեկ փաստ արտաքին քաղաքականությունից:

Իհարկե զավեշտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան ձեռքբերման փաստեր կապված ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, կապված Իրանի հետ հարաբերությունների մասին, կապված ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի հետ հարաբերությունների մասին և երեկվա շարանի մեջ այդ փաստերի արտաքին քաղաքական վակումը տկլորությունը այս կառավարության պարզապես աչքի էր զառնում ու շատ վատ նախանշաններ է իր մեջ պարունակում: ՌԴ-ի հետ հարաբերություններում բացառապես կնճիռներ են կուտակվում և նստվածքներ, և պատահական չէ, որ Նիկոլը երեկ խոսելիս ոչ մի անգամ իր 100 փաստի մեջ չհիշատակեց ՌԴ-ի հետ մեր հարաբերությունների մասին և այլն:

Պակաս զավեշտալի չէր վարչապետի 100 փաստանոց շարանի մեջ Արցախյան խնդրին անդրադարձը, որովհետև ինքը իրենով հիշատակեց ընդամենը երեք իբր թե հաջողություն: Հաջողություն համար մեկ․ ըստ իրեն Արցախի ուղղությամբ, նա էր, որ կառավարությունը կարողացել է դիտորդական առաքելություն ֆինանսավորել իրեն սպասարկող հկ-ների և շատ կոնկրետ անցյալ, ներկա ու կապեր ունեցող հկ-ների գործուղելով Ղարաբաղ ու իրենց վերագրելով Արցախի ժողովրդի, արցախցու ազատ ընտրություն իրականացնելու ընտրության իրավունքի իրականացնելու փաստը: Այ քեզ զավեշտ: Երկրորդ հանգամանքը, որով նա անդրադարձավ Արցախին դա իր հանրահավաքն էր այնտեղ: Այսինքն կառավարության ձեռքբերումների մեջ մենք ունենք հանրահավաքի կազմակերպում Ստեփանակերտում: Համաձայնեք, որ առնվազն անլուրջ է և ծիծաղելի կլիներ, եթե այդ մարդը, ով երեկ դա ձեզ փորձում էր հրամցնել վարչապետը չլիներ, իսկ վարչապետի շուրթերից լսել նման անհեթեթ ձեռքբերումների մասին այդպես կոչված, այն էլ Արցախի հետ կապված կարևորագույն խնդրում պարզապես ցավալի է և վկայում է բացառապես անլրջության մասին, որ պատել է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության, անվտանգության և Արցախի հարցերում հատկապես:

Հիշո՞ւմ եք, որ Արցախի հարցում իր հիմնական դրոշակը այսպես ասած՝ հիմնական մեխը նա էր, որ Արցախը վերադարձնելու է բանակցությունների սեղանին։ Կառավարությունը, վրչապետը մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի մոռացության մատնեն իրենց տրված այդ խոստումը։ Եվ երեկ վարչապետը գեթ մեկ բառով, նախադասությամբ, հիշատակությամբ ընդհանրապես չանդրադարձավ , թե որ փուլում է այս խնդիրը, ինչու չի լուծվում, իսկ այդ խնդիրը չլուծելու դեպքում ինչու նա չի ընդունում, որ տվել է հերթական սուտ խոստում։

Իրականում ՆԻկոլ Փաշինյանը ևս մի կեղտոտ հնարք արեց, ասաց, որ փոքրիկ Արփին փայ է ինչ-որ մի հանքում, 50/50 և այլն․․․

Հարգելի՛ պարոն Փաշինյան, առաջինը հիշեք, որ մենք երբեք սուտ բաներ չենք խոսում, հատկապես ձեզ քննադատելիս հիմնվում ենք բացառապես փաստերի վրա, նման կեղծ տեղեկություններ մենք տարածել չեն կարող, և երկրորդը՝ մենք ի տարբերություն ձեզ, չենք թիրախավորում երեխաներին , մենք չենք թիրախավորում ընտանիքի երեխաներին, ուստի դադարեք խաղարկել փոքրիկ չքնաղ Արփիի կերպարը ձեր քաղաքական խաղերի մեջ, որովհետև որպես տղամարդ, որպես հայր պարզապես չպետք է նման բան անեք։Պարզապես չպետք է անեք, ավելին բացատրելու կարիք երևի թե չկա, եթե այս քանը հասկացաք։ Իսկ եթե բացատրելու, կարիք կա, ապա վստահաբար մեկ է՝ չեք հասկանալու։

Շատ ցավալի է լսել փաշինյանական արդարացումները կապված քաղաքում տիրող աղբահանությանը վերաբերող խայտառակ վիճակի հետ։ Նա փորձում էր մեզ մեղադրել՝ ամոթանք տալով, որ ամոթալի է շահարկել այս թեման։ Իրականում ամոթալի է, պարոն Փաշինյան, երբ որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շաբաթը մի քանի անգամ իր ֆեյսբուքայն էջում և եթերներում խոսում է կուտակվախ զիբիլից։ Այ սա է ամոթ։ Ամոթ է, երբ որ երկրի վարչապետը հպարտանում է 8 թե 10 աղբատար մեքենաների ներմուծումով քաղաք։ Ձեր բոլոր ջանքներն արդարացնելու Ձեր իսկ կողմից երևանցիների վզին փաթաթված անհաջող քաղաքապետի բացթողումները հասկանալի են։ Ես դրանց կանդրադառնամ մեկ այլ եթերով, մեկ այլ ձևաչափով և հասարակությանը կբացատրեմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ատամներով պահում Հայկ Մարությանին և ինչու է փորձում արդարացնել այնպիսի տեսանելի պրոբլեմ, ինչիսին աղբահանությունն է Երևանում։

Եթե իջևանի բնակիչները քեզ այդքան հարազատ են, ինչո՞ւ ձեռք բարձրացրեցիր քո հարազատների վրա, քո քաղաքի վրա։ Եվ կներեք իհարկե, ես էլ շատ-շատ սանիկներ ունեմ և կեսկատակ իրենց ասացի, թե մարդ պետք է բախտ ունենա, սանիկը քավորին գործի նշանակելու համար փաստորեն պետք է նախորդ քաղաքապետի գլխին կուտակի ամպեր, քրեական գործերով վախեցնի, ստիպի հրաժարական գրել, որ իր քավորին դնի քաղաքապետ ու ասի՝ այդպես էլ պետք է լինի։ Որքանով հարգելի հայրենակիցներ, ուտենք հերթական կտերը, այլևս մեծ հարց է, քանի որ ամեն օր բացվում են հարյուրավոր, հազարավոր մարդկանց աչքեր։

Ուզում եմ նաև շեշտել, որ ըստ իս, Վանեցյանի հրաժարականի մեջ կա գեոպոլիտիկա, կա նաև աշխարհաքաղաքական մեծ գործոն։ Եվ իմ կանխազգացումներով՝ արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ փաշինյանի ուղեղում և կաբինետում եփվում է աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների որոշման նախագիծ, և Վանեցյանի հրաժարականը ես կապում եմ այդ դավադիր պրոցեսի նախապատրաստման հետ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը