Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք
Որքան էլ հանրային հեռուստատեսության երկարաշունչ հաղորդումը ժպտալու խորհուրդ տա, իսկ վարչապետը ֆուտբոլն համարի ազգային-պետական նշանակության ճակատ ու այնտեղ տեղավորի Վանեցյանին, այնուամենայնիվ «նոր Հայաստանում» ժպտալու առիթ գրեթե չկա, ոչ էլ՝ ֆուտբոլով հրապուրվելու սիրտ։
Չկա, որովհետև Հայաստանում կատարվում են ազգային-պետական նշանակության դեպքեր, որոնց գնահատական չտալը, նրանց սպառնալիքները չտեսնելը, հետևություններ չանելը նշանակում է չգիտակցել, թե ինչ վտանգավոր ընթացք է որդեգրել երկիրը։
ԱԱԾ-ի պետի հրաժարականին կարելի էր և չանդրադառնալ, եթե վերջինս չուղեկցվեր մեր իրականությունն ախտորոշող, ըստ էության երկրի և պետականության կառավարման որակները գնահատող հիմնավորումներով։
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։
Արթուր Վանեցյանի այս գնահատականներն՝ իբրև բովանդակություն չեն զարմացնում․ մենք /դաշնակցությունը/ դեռ ամիսներ առաջ նույն գնահատականն ենք տվել երկրի կառավարման և որոշումներ ընդունելու որակներին, երկրի անհասկանալի, տագնապեցնող ընթացքին, երկիրը ցնցումների և հանրային բախումների տանող անհեռանկար քաղաքականությանը։
Խնդիրն հատկապես այն է, որ այսպիսի գնահատականներ է հնչեցնում մեր ազգային անվտանգության ողջ համատեքստին, հորիզոնական և ուղղահայաց զարգացումներին, ողջ տեղեկատվությանը տիրապետող մի բարձրաստիճան պաշտոնյա, որից վեր, երկրի կառավարման բուրգում ընդամենը մեկ պաշտոն կա։
Ցավալի է, բայց օբյեկտիվորեն այս խոստովանություն-գնահատականը ուղղված է թե ներքին սպառողին, թե արտաքին․․․ Ավելին չասեմ։Բայց Վանեցյանն այստեղ վերջակետ չի դնում, շարունակում է․«Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Քայլողներին ուղղված Վանեցյանի կանգնելու կոչն էլ բովանդակային իմաստով չի զարմացնում․ մենք նրանց դեղին քարտ դեռ ամիսներ առաջ էինք ցույց տվել։
Մի կողմից ԱԱԾ-ի արդեն նախկին տնօրենի հայտարարությունը գալիս է ապացուցելու, թե դեռ ամիսներ առաջ որքան դիպուկ ենք եղել մեր ախտորոշումներում, և միևնույն ժամանակ էլ ավելի խորացնում տագնապս, որովհետև վստահ եմ, որ մեր ազգային անվտանգության սպառնալիքներին տիրապետող բարձրագույն պաշտոնյայից ինչ աներևակայելի ճիգ է պահանջվել այսպիսի ուղերձի համար։ Գրեթե Հեմինգուեյի ոճով, այսբերգի պես, որն ընդամենը գագաթն է ցուցադրում։
Բայց, ըստ էության «Իմ քայլը» կանգ առ-ի ոչ տրամադրություն ունի, ոչ էլ՝ խոհեմություն։ Ավելին, Ա․ Միրզոյանի այսօրվա կոչով նոր հարձակում է սպասվում դատաիրավական համակարգի վրա։Առայժմ, կարծես շատ հեշտ է թվում՝ մի ութսուն հոգով, թաքնվել ժողովրդի կամ հանրային պահանջի ներքո, հերոսաբար ջախջախել իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական նորմը։Տղաներ և աղջիկներ, միթե չեք գիտակցում, որ որդեգրել եք հակասահմանադրական, քաղաքական ցնցումների մի ընթացք, որը պարզապես կասեցնում է մեր երկրի բնականոն զարգացումը, որը մաշում և հիասթափեցնում է հանրությանը, ազդում մեր միջազգային վարկանիշի վրա։ Գալու է չէ՞ քարեր հավաքելու ժամանկը։ Միթե դժվար է հասկանալ, որ Արցախյան հակամարտություն դիմագրավող երկիրը քաղաքական և բարոյական այլ արժեքներով և այլ ռեժիմում պիտի ապրեր։
Բայց հիմա ձեզ բովանդակությունը և արդյունքները չեն հետաքրքրում։ Դուք մտահոգ եք ավելի կարևոր խնդրով․ ո՞վ է գրել Վանեցյանի տեքստը։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից