Կոնկրետ դեպքը նկատի չունեմ, բայց կոնկրետ դեպքով ուզում եմ մի ուշագրավ երևույթի մասին խոսել։
Մեզ մոտ մարդու հեռացումը պաշտոնից հավասարեցվել է նրա մահվան կամ սրբացման։
Միայն մահացած մարդու դեպքում է կիրառելի «Կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» բանաձևը։ Եթե նկատել եք, հենց այդ բանաձևն էլ օգտագործվում է պաշտոնից հեռացած կամ հեռացված մարդկանց մեծ մասի դեպքում։ Նախկին պաշտոնյայի մասին սկսում են կա՛մ լավ բաներ ասել, կա՛մ ոչինչ չասել։
Փաստորեն, «գնա մեռիր, արի սիրեմ»–ի կողքին մենք ունենք նաև «գնա հրաժարական տուր, արի սիրեմ» բանաձևը։ Բայց դա ճիշտ չէ։ Պաշտոնյան մարդ է, որը և՛ պաշտոնավարելիս, և՛ դրանից հետո ունենում է դրական ու բացասական կողմեր։ Դրանց մասին պետք է խոսել և՛ պաշտոնի եղած ժամանակ, և՛ դրանից հետո։
Մենք միշտ ծայրահեղությունների դաշտ ենք ընկնում։ Իզուր։
Չի՛ կարելի ապրել ատելության և կռապաշտության բևեռներում։ Դրանց արանքում ահագին բան կա, և իսկական կյանքը ատելությունից ու կռապաշտությունից անդին է։
Գնա հրաժարական տուր, արի սիրեմ

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից