Այս պատգամավորը տեղյա՞կ է, որ ժողովրդավարական պետությա՛ն խորհրդարանի անդամ է, այլ ոչ թե Գերագույն Սովետի կամ Ռայխսթագի
Այս գրառումը կատարողը փաստորեն ՀՀ ԱԺ պատգամավոր է։ Հետաքրքիր է, նա տեղյա՞կ է, որ ժողովրդավարական պետությա՛ն խորհրդարանի անդամ է, այլ ոչ թե, օրինակ, Գերագույն Սովետի կամ Ռայխսթագի դեպուտատ։
Գուցե ձեր համար մանրուք է, բայց տեղեկացնեմ, որ ՄԵՐ Սահմանադրությունում կան այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են իշխանությունների տարանջատումը, դատարանների անկախությունը։ Ու այդ սկզբունքների նկատմամբ դուք պարտավո՛ր եք հարգանք դրսևորել։
Հ․Գ. Շնորհակալություն՝ Ձեր իրական արժեհամակարգը բացահայտելու հարցում մեզ օգնելու և Ձեր հակասահմանադրական «քաջագործությունների» մասին մեր պնդումները «երկաթյա փաստարկներով» ամրապնդելու համար։
Հուսով եմ՝ մեր եվրոպական գործընկերները աթոռից չեն ընկնի այս աֆորիզմը կարդալիս։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից