Քաղաքական

16.09.2019 22:51

Չեմ զարմանա, որ ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն՝ լցվե՛ք դատարան. Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին

Չեմ զարմանա, որ ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն՝ լցվե՛ք դատարան. Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին

Պետք է արձանագրեմ, որ տխուր օրինաչափություն է դարձել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքի հետ կապված դատական նիստերից առաջ կամ հետո իշխանությունները ջղագրգիռ գործողություններ են կատարում ու փորձում են հարձակվել այս կամ այն դատարանի վրա՝ կախված նրանից, թե որ դատարանն է այդ հարցով զբաղվում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ ՍԴ վերաբերյալ հայտարարություններին:

«Ցավոք, այս անգամ էլ բացառություն չէր ու շատ կոպիտ հարձակում էր, ապօրինություն ամենաբարձր աստիճանով, երբ խորհրդարանի ղեկավարն է խոսում, հետո՝ գործադիրի ղեկավարը: Այստեղ արդեն էլ զարմանալու բան չկա, ես չեմ զարմանա, որ վաղը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ, ուղղակի բերեն չինովնիկներին, ասեն՝ լցվե՛ք դատարան կամ փակե՛ք, արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում:

Ինչ վերաբերում է Մարտի 1 բացահայտմանը, արդեն ծիծաղելի էլ չէ, Մարտի 1 բացահայտումը սկսվեց նրանից, թե իբրեւ մարդկանց են սպանել, հետո դարձավ, թե տանկեր են հանել, հիմա էլ ասում են, զորքը բերել էին, որ պատուհանի վրա կրակեն: Սա արդեն ծաղրուծանակ է, ցավում եմ, որ այդ մտահորիզոնով մարդը մեր երկրի ղեկավարն է»,-ասաց Սողոմոնյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։