Տիկին Դանիբեկյա՛ն, Դուք հոգու խորքում Քոչարյանի խափանման միջոցն արդեն փոխել եք
Տիկին Դանիբեկյա՛ն,
Ես Ձեզ եմ դիմում՝ ինչպես կինը կնոջը: Տղամարդիկ կյանքում ավելի հաճախ են սխալներ թույլ տալիս և թուլություն ցուցաբերում՝ ի տարբերություն կանանց: Մենք՝ կանայքս, բնության կողմից ստեղծված լինելով որպես պոտենցիալ մայրեր և ցեղի շարունակողներ, միշտ ավելի զգոն ենք, ավելի շրջահայաց, և ավելի խիզախ՝ երբ դրա անհրաժեշտությունը լինում է:
Լինելով պրոֆեսիոնալ դատավոր՝ Դուք շատ լավ տեսնում եք, որ մարտի 1-ի գործը ջուր է, տակը ոչինչ չկա, հանցակազմ ու ապացույցներ չկան՝ կոնկրետ երկրորդ նախագահ Քոչարյանի մասով: Դուք հոգու խորքում Քոչարյանի խափանման միջոցն արդեն փոխել եք, ես դրանում համոզված եմ, մնում է ուղղակի ամրագրեք այդ որոշումը:
Ցուցաբերե՛ք այդ խիզախությունը, գտե՛ք Ձեր մեջ մարդկային այդ արիությունը՝ դեմ գնալու դատարանի դուռ փակող, սահմանադրական կարգ տապալող, լկտի և սադրիչ իշխանությանը: Մի՛ վախեցեք պողոսների արշավից, որն անպայման կլինի Ձեր հանդեպ, մի՛ վախեցեք Ձեր հետագա ճակատագրի համար, քանզի սրանք երկար չեն ձգելու իշխանական աթոռների վրա:
Տիկին Դանիբեկյա՛ն, երկու դատավոր արդեն ՈՉ է ասել նիկոլյան հրահանգավորմանը, դարձեք երրորդ քաջ դատավորը, և սերունդները երաշխագիտությամբ կհիշեն Ձեր այդ արդար որոշումը:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից