Կարծիք

16.09.2019 18:21


Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով

Շատ մի ոգևորվեք Վանեցյանի հրաժարանով

Նիկոլին շատ չկա` մեկ էլ տեսար, վերցրեց ու տեղը ցանկացած քաղաքական պատվեր կատարելու պատրաստ` «սպայի պատիվ» ասածով, բարոյական «կաղապարներով», օրենքով եւ օրինականությամբ, իրավական «նեղ» կատեգորիաներով չկաշկանդված Ջհանգիրյանին դրեց։

Եթե «Լուսավոր Հայաստանի» հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է ԱԱԾ նախագահի եւ Ոստիկանության պետի պաշտոնները դարձնել «քաղաքական»` հանել օրենսդրական նորմը, ըստ որի` այդ պաշտոններում նշանակվելու համար առնվազն պետք է սպայի կոչում ունենալ, փաստերը նենգափոխելու, չեղած բանը որպես 100 տոկոսանոց ճշմարտություն անցկացնելու չեմպիոն Անդրանիկ Քոչարյանն էլ կարող է հայտնվել ԱԱԾ պետի աթոռին։

Կամ, ինչո՞ւ չէ` Զուրաբյան Լյովիկը։ Անգամ` Սծյոպիկ Սաֆարյանը։

Հո իզո՛ւր չեն իրենց «ճղում»` ձենները գլուխը գցած, լեղապատառ պահանջում ոչ մի դեպքում բաց չթողնել Ռոբերտ Քոչարյանին։

Էլ չեմ ասում, որ այդ յուղոտ պատառը կարող է բաժին ընկնել «հայկական տեռորիզմի» ռահվիրա Ժիրայր Սեֆիլյանին, որպես Նիկոլի հետ վերջին «մերձեցման» առհավատչյա...

Մի մոռացեք` մենք ապրում ենք նիկոլապետական «Նոր Հայաստանում», որտեղ անհնարը դառնում է իրականություն...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը