Կարծիք

16.09.2019 15:52


Ոչ մի «Կանգ ա´ռ» էլ չի լինելու, որովհետև Նիկոլին միայն իր անձնական իշխանության ամրապնդումն է հետաքրքրում

Ոչ մի «Կանգ ա´ռ» էլ չի լինելու, որովհետև Նիկոլին միայն իր անձնական իշխանության ամրապնդումն է հետաքրքրում

Վանեցյանն ասում է, որ պետությունը քանդող այս անասունների հետ աշխատել այլևս անհնարին է.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»։

Եթե կուրսի չեք, ապա Վանեցյանը ազատման դիմում է տվել և քիչ առաջ Նիկոլը հաստատեց, որ ստորագրել է։

Ըստ էության.
• Սորոսականները հասան իրենց երազանքին. վաղուց էին երազում Վանեցյանից ազատվելու մասին։
• Ծռերը նույնպես երջանիկ են (Օսիպյանը, եթե հարգում է սպայի իր ուսադիրները, պետք է նույն այն օրը հրաժարական տված լիներ, երբ հրապարակվեց Նիկոլի ու Սեֆիլյանի ֆոտոն)։
• Ոչ մի «Կանգ ա´ռ» էլ չի լինելու, որովհետև Նիկոլին միայն իր անձնական իշխանության ամրապնդումն է հետաքրքրում։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը