Անտեսել զինվորին, վճարել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին․ իշխանության հերթական անբարո քայլը
Իմ հոդվածներում բազմիցս անդրադարձել եմ այն խնդրին, որ պետությունը՝ հանձինս նորելուկ իշխանությունների, 2008-ի մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին ՀՀ կառավարության որոշմամբ հատկացրել է 30 միլիոն դրամ օգնություն՝ յուրաքանչյուրին, մինչդեռ բանակում հակառակորդի կրակոցից զոհված զինվորի ընտանիքները մատնված են անուշադրության: Ինչպես օրերս մամուլի ասուլիսում վրդովմունքով հայտարարեց «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, իշխանություններն անտեսում են զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները՝ նախապատվությունը տալով միտինգում ներքին բախումների հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Ես` որպես «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» հայրենակցական ՀԿ-ի նախագահ, միանում եմ տիկին Մարգարիտայի վրդովմունքին և պնդում, որ քաղաքական նկրտումներից ելնելով՝ մարտի 1-ի զոհերի հարազատներին պետբյուջեից միլիոնավոր դոլարների գումար հատկացնելը լուծում է գործող իշխանության մեղքը քավելու խնդիր, ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին, ինչը անբարո է և դատապարտելի:
Բանակում զոհված տղաների հարազատներին ձեռք չմեկնելը, նրանց չօգնելը, ա՛յն դեպքում, երբ այդ ընտանիքները Հայրենիքին են տվել իրենց ամենաթանկը, ուղղակի ստորություն է: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ գործող իշխանությունը թքած ունի թե՛ բանակի, թե՛ զինվորի, թե՛ հաղթանակների վրա, որ ճաշարանային և մայկա-տրուսիկային ռեֆորմները, որոնց մասին ամեն անգամ թմբկահարում են թավշյա մանկամիտները, ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են՝ հանրության աչքին թոզ փչելու համար:
Ասել և կրկնում եմ՝ պետության համար անհամեմատ ավելի մեծ արժեք է ներկայացնում մարտի դաշտում ընկած կամ վիրավորված մարդը, քան՝ հանրահավաքում կամ զանգվածային անկարգությունների ժամանակ սպանված կամ տուժած անձը: Բայց իշխանությունները դա կա՛մ չեն հասկանում, կա՛մ իրենց դրել են էշի տեղ: Բանը հասել է նրան, որ որդեկորույս մայրերը այսօր պատրաստ են անգամ դիմել հացադուլի:
Կարծում եմ՝ քայլարածներին, որոնք բանակում անգամ չեն ծառայել, ավելորդ է ինչ-որ բան ապացուցելը, մեզ բոլորիս մնում է միայն պահանջել սրանց հրաժարականը և պարզապես ավելով քշել իշխանությունից:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից