Լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները
Այսօր ստեղծված իրավիճակում ակնհայտ տեսնում ենք, որ լուրջ քաղաքական դիսկուրս փորձում են ստեղծել ընդդիմադիր բևեռները:
Քաղաքականության մեջ կարևոր է, թե ով է կարողանում մարդկանց ներարկել, թե ինչի մասին նրանք մտածեն, այսինքն՝ թելադրել առողջ քաղաքական օրակարգ։ Այս իրավիճակում կարող ենք վստահաբար արձանագրել, որ իրավաքաղաքական առումով ՀՀ խորհրդարանը լրիվ սնանկ վիճակում է, որպեսզի թելադրի և հանրությանը ներկայացնի իշխանությանը ձեռնտու քաղաքական օրակարգ, փաստ է մի բան. այսօր Հայաստանում քաղաքական խաղի կանոնները թելադրում են և համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորում այն մարդիկ և ուժերը, ովքեր քաղաքականապես հասուն են և տիրապետում են կառավարման փորձին ու գաղափար են կազմում պետությունից ու պետականաշինությունից, իսկ իշխանության դաշտից այս աշխատանքին ոչ միայն միացող, այլ անգամ արձագանքող անհատներ փաստացի գոյություն չունեն։
Համաձայնեք, որ ՀՀ քաղաքական կյանքն իրոք բացառիկ է, իսկ քաղաքական գործունեությամբ զբաղվող, իսկ որոշ դեպքերում՝ նաև քաղաքական հավակնություններ դրսևորող ուժերի և անհատների գործելակերպն ու հավակնությունները՝ ապշեցուցիչ, ինչ-որ տեղ նաև՝ ինտրիգային։ Հայաստանի Հանրապետությունում, չնայած առկա քաոտիկ մթնոլորտին, վերջին 16 ամիսների և վերջին մեկ ամսվա ընթացքը ավելի ցայտուն ցույց է տալիս, որ իրական քաղաքական օրակարգը ձևավորում է ընդդիմադիր սեկտորը, ասել է թե՝ բուն քաղաքական դիսկուրսն ընթանում է իշխանությունից դուրս և քաղաքական օրակարգը ձևավորում է ընդդիմության կողմից:
Հ.Գ. Խորհրդարանը հիմնարկ չէ, այլ քաղաքական հարթակ, որտեղ քաղաքական գնահատականների հիման վրա օրինակելի օրենքներ են ընդունվում:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից