Կարծիք

16.09.2019 19:31


Չարանենգ վրացի վարորդի հետ մի քանի օր առաջվա ֆիասկոյից հետո, կարծես, պիտի ավելի զգույշ լինեին

Չարանենգ վրացի վարորդի հետ մի քանի օր առաջվա ֆիասկոյից հետո, կարծես, պիտի ավելի զգույշ լինեին

Իշխանություններն այսօր ղալմաղալ են սարքել, թե բա «Մեր նոր աղբարկղերն ինչ-որ չարանենգ մարդիկ կոտրում են»։

Չարանենգ վրացի վարորդի հետ մի քանի օր առաջվա ֆիասկոյից հետո, կարծես թե, պիտի ավելի զգույշ լինեին, նախ փորձեին հասկանալ՝ ինչն ինչոց է, նոր աղմուկ բարձրացնեին, բայց «եթե մարդն ապուշ է, ապա դա ըտենց արագ չի անցնում»։

Մի խոսքով. աղմուկ, ղալմաղալ, ոստիկանություն կանչել (լավ է՝ ԱԱԾ չեն դիմել), ինչից հետո պարզվում է, որ աղբաման կոտրողը... քաղաքապետարանի աշխատող է։ Այո՛, հենց աղբը հավաքող մեքենայի վարորդն է պատահմամբ կոտրել։

Հ․Գ․ Իհարկե, չի կարելի բացառել, որ ասենք՝ Քոչարյանն է իր սև մոգությամբ մտել խեղճ վարորդի մեջ ու ստիպել քաղաքային գույքը կոտրել։

#աղբաթատերականԽմբակ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը