Կարծիք

16.09.2019 21:41


40 փաստ նոր Հայաստանի մասին

40 փաստ նոր Հայաստանի մասին

1. Այս տարվա վեց ամիսների արդյունքում Հայաստանից արտերկիր է փոխանցվել 636 մլն դոլար։ Անցած տարի այս ցուցանիշը 535 մլն դոլար էր կամ 101 մլն դոլարով ավելի քիչ:

2. 2019թ․ հունվարի 1-ից թանկանում են ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափերը:

3. Օտարերկրյա ներդրողների կողմից իրականացվող շինարարության ծավալների կտրուկ՝ 19,8 տոկոսով անկում:

4. Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2019 թվականին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, իսկ 2018-ին՝ 237 հազար 600, այսինքն՝ գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով:

5. Հազարավոր հնդիկ միգրանտների ներհոսքը Հայաստան՝ իր բոլոր հետևանքներով:

6. Երևանը հրդեհների մեջ․ այրվել է Ավան շրջանի չափ տարածք 870 հա կանաչապատ տարածք։

7. Շինարարության մեջ, հակառակ Նիկոլ Փաշինյանի խոստացած «բումին», աճի տեմպը նվազում է, և կես տարվա արդյունքով կազմել է 4,7 տոկոս։

8. էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 5,5 տոկոսով են նվազել անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ։

9. Առաջին կիսամյակում գյուղատնտեսությունը՝ 7․4 տոկոսով անկում։

10. Իջևանյան բախումներ, ծեծ ու ջարդ:

11. Հիշեցնենք, որ սկսած անցյալ տարվա սեպտեմբեր ամսից կտրուկ ավելացած Հայաստանից դրամական միջոցների արտահոսքի միջին ամսական ցուցանիշը կազմել է 107-108 մլն դոլար կամ անցած 9 ամիսներին Հայաստանից այս ճանապարհով դուրս է եկել մոտ 968 մլն դոլար։

12. Ստամբուլյան կոնվենցիա։

13. Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 4,6 տոկոս, ծխախոտի և ալկոհոլային խմիչքներինը՝ 4 տոկոս, ոչ պարենային ապրանքներից՝ հագուստի և կոշիկի գնաճը՝ 5,2 տոկոս։

14. 2018 թ․-ի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարել, ինչի պատճառով բերքի ահռելի ծավալ առանց ոռոգման ջրի ոչնչացավ շոգից։

15. Այս տարվա հունվար-հունիսին բանջարեղենի գներն աճել են 19,1 տոկոսով։

16. Վարունգի գինը աճել է 25,3 տոկոսով, կարտոֆիլինը՝ 74,8 տոկոսով, կաղամբինը՝ 26,4 տոկոսով, ծաղկաղամբինը՝ 33,3 տոկոսով, դդմիկինը՝ 56 տոկոսով, գազարինը՝ 37,3 տոկոսով, կանաչ լոբու գինը՝ 24,2 տոկոսով, պղպեղինը՝ 8,5 տոկոսով, գլուխ սոխինը՝ 12,9 տոկոս։ Փոխարենը նվազել են սմբուկի, ճակընդեղի, սխտորի և ուշադրություն՝ կանաչ սոխի և խառը կանաչեղենի գները։

16. Ներդրումները գրեթե երեք անգամ ավելի քիչ են, քան 2018 թ․-ի առաջին եռամսյակի 94,3 մլն դոլարը և գրեթե երկու անգամ ավելի քիչ, քան անցյալ տարվա չորրորդ եռամսյակի 67,7 մլն դոլարը։ Ի դեպ, արժե նշել, որ 2019 թ․-ի առաջին եռամսյակի ներդրումների ցուցանիշը կրկնակի զիջում է անգամ 2017 թ․-ի առաջին եռամսյակի և որոշ չափով՝ նաև 2016 թ․-ի առաջին եռամսյակի ցուցանիշին։

17. Դատարանների շրջափակման ակցիա։

18. Պարգևավճարների շռայլ բաժանում պետական համակարգում։

19. Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից դուրս և երկրի ներսում տեղափոխվել է 946 հազար տոննա բեռ, որը 2018 թ․-ի նույն ժամանակահատվածի ընդամենը ․․․ 38,7 տոկոսն է։ Այսինքն, բեռանփոխադրումների ծավալը նվազել է մոտ երեք անգամ։

20. ՍԴ որոշմանը հակառակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը:

21. Երևանը մեծ աղբանոցի վերածելը։

22. Եթե 2018 թ․-ի հունվար-ապրիլին փոխադրվել է 2 մլն 276 հազար տոննա բեռ, ապա այս տարվա հունվար-ապրիլին՝ մոտ 3,6 անգամ ավելի քիչ՝ ընդամենը 583 հազար տոննա բեռ։

23. Մրգի գնաճը 3,2 տոկոս է։

24. Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում գներն աճել են 3,5 տոկոսով, իսկ ահա միայն ձվի գների աճը ամենաբարձրն է եղել՝ անցյալ տարվա մայիսի համեմատ 26,9 տոկոսով։

25. Մսամթերքի գնաճը կազմել է 2,4 տոկոս։

26. Դավադիրների, գործակալների և սևազգեստ մարդկանց մասին դատարկ հայտարարությունները:

27. Արցախի բանակցային սեղանին վերադառնալու տապալումը։

28. ՊՎԾ պետի հետ կապված կոռուպցիոն սկանդալը։

29. Պետական միջոցների հաշվին վարչապետի օտարերկրյա անօգուտ վոյաժները:

30. ԵԽԽՎ -ում ՌԴ դեմ քվեարկություն։

31. Նորքի զինված խմբի պարագլուխին մեկ միլիոն դրամով ազատ արձակում։

32. Ծռերին պաշտոնապես ընդունելը կառավարությունում։

33. Թռիչքաձև տնտեսական աճի միֆի ջախջախում։

34. Ատելության աննախադեպ աճը հասարակության տարբեր հատվածներում:

35. Ռուս ընդդիմադիր Շիշկինին ապաստանի տրամադրում։

36. Մաքսայինի աշխատողի կամայական և հանրայնորեն նվաստացում և աշխատանքից ազատում։

37. Խախտումներ նկարող և ոստիկանությանը այդ փաստերը փոխանցող մարդկանց մասին օրենքը։

38. 50 մլն գերազանցող գույքի բռնագրավման մասին օրենքը։

39. Բանկային գաղտնիքի մասին նոր օրենքի նախագիծը:

40. ԱՄՈւԼՍԱՐ վերջապես:

Իհարկե կարելի է անվերջ շարունակել այս «նվաճումների» ցուցակը, բայց դրանից բան չի փոխվի․ պետք է պայքարել, պայքարել և կրկին պայքարել մինչ մեր մեծ միասնական հաղթանակ, երբ Հայաստանը իրոք կազատագրենք այս թավիշից:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը