Կարծիք

16.09.2019 09:51


Իջևանում դինաստիա է հիմնվում բոլորի աչքերի առաջ

Իջևանում դինաստիա է հիմնվում բոլորի աչքերի առաջ

Քավոր, սանիկ, ծանոթ, բարեկամ տրադիցիոն համակարգը այսօր արդեն լավ բան է:

Իջևանում դինաստիա է հիմնվում բոլորի աչքերի առաջ, և չկա որևէ արձագանք: Փաշինյանը, ըստ մամուլի տեղեկությունների, իր քավորին դարձրեց Իջևանի քաղաքապետ:

Ինչը անոմալ երևույթ էր նախկինում, այսօր մի պատասխան է ստանում՝ «լավ են անում» և վերջ:

Ասողն էլ իրենք չեն, իրենց քավոր-սանիկները չեն, ասողը էլի նույն ժողովուրդն է, որը երկու տարի առաջ բողոքում էր քավոր-սանիկ հարաբերությունները պետական համակարգում տեսնելուց:

Իրոք որ շատ բան փոխվեց, այսքան քավոր, սանիկ, ընկեր ու աներձագ ո՞ր ղեկավարի օրոք են եղել:

Հետո էլ ասում ենք բան չի փոխվել:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը