Կարծիք

16.09.2019 08:41


Ավտոերթ է իրականացվել՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի (տեսանյութ)

Ավտոերթ է իրականացվել՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի (տեսանյութ)

Հարգելի հայրենակիցնե՛ր,

այսօրվա ավտոերթը ևս մեկ գործողություն է՝ սթափեցնելու արդարադատության համակարգը, որը փաշինյանական իշխանությունն ամեն կերպ փորձում է դարձնել կառավարելի և հաշմանդամ: Ամեն քայլափոխի ոտնահարելով իրավունքը, օրենքը և Սահմանադրությունը, ամեն քայլափոխի դրանք հարմարեցնելով իրենց անձնական քմահաճույքին՝ նորաթուխ իշխանություններն այդպիսով ստորացնում են իրավապահ մարմիններին, ստորացնում են դատավորներին՝ նրանց վերածելով զանգովի արդարադատության խամաճիկների:

Այս ավտոթերը ևս մեկ խթան պետք է հանդիսանա դատավորների և մասնավորապես Աննա Դանիբեկյանի համար, ով պետք է իր մեջ կամք և արիություն գտնի՝ ասելու Ո՛Չ նիկոլական բեսպրեդելին և ամենաթողությանը: Այդ քայլով տիկին Դանիբեկյանը կդառնա արդեն երրորդ դատավորը, ով չի ընկրկի հալածանքների և սպառնալիքների առաջ, վեր կդասի ճշմարտությունը սեփական կարիերայից և ամբիցիաներից:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, և ամսի 17-ին պետք է դատարանի դահլիճից ազատ արձակվի: Եվս մեկ անգամ կոչ ենք անում Աննա Դանիբեկյանին՝ ականջալուր լինել Սահմանադրական դատարանի որոշմանը և չտրվել թավշյա իշխանության սադրանքներին:
#Ավտոերթ
#Ազատություն_Նախագահին

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը