Իրավապահ մարմին ահազանգելն ու մեղադրական ապացույց հավաքելու լիազորություն ունենալը բացարձակ տարբեր բաներ են
Իրավապահ մարմին ահազանգելն ու մեղադրական ապացույց հավաքելու լիազորություն ունենալը բացարձակ տարբեր բաներ են։ Ցավում եմ, որ «քաղաքացին նաև տեսախցիկ է» օրինագծի հեղինակներն այդպես էլ սա չհասկացան ու հարցը պրիմիտիվացրել են «գործ տալը» լավ է, թե վատ մակարդակի։
***
«Քաղաքացին նաև տեսախցիկ է» օրենքի հեղինակները հասկանո՞ւմ են, որ պետական լիազոր մարմնի` ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն ապացույց կեղծելու, ապացույց ձեռք բերելիս «պաշտոնեական» դիրքը չարաշահելու, «պաշտոնեական» լիազորությունները անցնելու համար քրեական պատասխանատվություն։
Ապացույց հավաքողի համար նախատեսված այս ու այլ «զսպաշապիկները» ապահովում են այդ ապացույցներով պատասխանատվության ենթարկվելիք մյուս քաղաքացու` կամայականություններից պաշտպանված լինելու հնարավորությունը։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից