Այս ամենը հղի է լուրջ ճգնաժամերով և անխուսափելիորեն բերելու է արյունահեղության
Արդեն քաջ գիտակցելով իրադարձությունների զարգացման շղթան և դրա հետևանքները` Նիկոլը կտրուկ ակտիվացրել է «թավիշը»` թե´ հարձակվողական ճակատում և թե´ պաշտպանողական: Գրոհը մեկնարկեց` Գագիկ Խաչատրյանին շուքով կալանավորելով: Դրան հետևեց հերթական քրեական գործ հարուցումը Սարգսյան ընտանիքի անդամներից մեկի դեմ: Ռեպրեսիայանման ինչ-որ փնթի ակցիաներ են իրականացվում ավտարիտետների նկատմամբ:
Գրոհելու հետ մեկտեղ, ինչպես ասացի, կառուցվում են խրամատներ ու պատնեշներ: Արտաքին քաղաքական հենարան-պատնեշ ակնկալելով` նա ամեն գնով պիտի շահագործի Ամուլսարը: Դրան զուգահեռ մերձենում է Ծռերի հետ, ու կալանքից ազատում Նորքի զինյալներին, որովհետև` դե քայլառաստների հիմնական մասն ամեն դեպքում վիրտուալից դուրս «գործ» անող չի: Այս ամենն անշուշտ հղի է լուրջ ճգնաժամերով և անխուսափելիորեն բերելու է արյունահեղության, սակայն այս քայլերի շարանում մինչ օրս ամենավտանգավոր նախաձեռնությունը բանկային գաղտնիքի փաստացի վերացումն է:
Բանկային գաղտնիքի վերացումն, իհարկե, կմատուցվի որպես «հարուստներից խլել, աղքատներին բաժանել» ռազմավարության մասնիկ, սակայն, ըստ էության, դա հարուստների բանկային հաշիվների հետ կապ չունեցող նախագիծ է: Ասեմ ավելին, դա իրականում քաղաքական այլախոհների դեմ էլ չէ: Մեր ՀԿ-ի հաշվիները շինծու պատրվակով արդեն մի քանի շաբաթ է, ինչ սառեցված են, ու իշխանություններն էսօր էլ շատ լայն գործիքակազմ ունեն մեր նմանների դեմ:
Թե´ քաղաքական այլախոհներին, և թե´ հիմնադրամ չմուծվող «օլիգարխիային» հանգիստ կարող են էսօրվա օրենսդրությամբ էլ ճնշել: Կարող են ու փաստացի ճնշվում են: Ով «խելքը գլուխն է հավաքում», օլիգարխից դառնում է խոշոր սեփականատեր կամ Լուսավորից դառնում է Օրինաց, իսկ ով հրաժարվում է, մեր նման այլ ուղիներ է գտնում: Մեր նմաններին հնարավոր է լռեցնել միայն ֆիզիկապես (Ծռերի ջանը սաղ ըլնի):
Ո´չ, այդ նախագիծը մեր դեմ չէ, ոչ էլ օլիգարխների դեմ է: Այս նախագիծը շատ լայն շերտերի համար է նախատեսված: Սա խոպանի շահառու հանդիսացող բոլոր մարդկանց վերհասկելու ու եկամուտները հարկելու գործիք է: Փաստ է, որ արտաքին տրանսֆերտների մեծ մասը գալիս է ՌԴ-ից, որի հետ, հարաբերությունների «փայլուն» լինելու պատճառով, Նիկոլը շատ մեծ մտավախություններ ունի: Նա փորձելու է վերհսկել հենց այդ սեգմենտը` ՌԴ-ից փող ստացող մարդկանց սեգմենտը: Ու դե ձեռի հետ էլ եկամտահարկի գծով բյուջեն լցնելու, որովհետև եկող տարվանից դեպի ԵԱՏՄ Հայաստանով ավտո ներմուծելու «դոպինգը» վերջանալու է: ՊԵԿ-ի վրա պլան է դրվելու, ՊԵԿ-ն էդ պլանը իջեցնելու է օպերների վրա, օպերներն էլ ամեն ինչ անելու են, որ պարգևավճար ստանան: Միջին օպերի վեջին չի, որ քո պրոֆիլին Նիկոլի նկարն է խփած, քավըրիդ էլ Ծռերն են: Փող էս ստացե՞լ դրսից, ուրեմն պիտի մուծվես:
Սա իր հերթին բերելու է բանկային համակարգից դրամական միջոցների արտահոսքին, ինչը կհարուցի լիկվիդայնության խնդիրներ, ինչը շղթայով կտանի մեզ այնտեղ, որտեղ մենք մեկ է սլանում էինք, բայց արդեն շատ ավելի արագ:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից