Սիլվա Շիրխան... կներեք` Համբարձումյանին տեսնող չի՞ եղել
Հիշո՞ւմ եք` ամիսներ առաջ ինչ անհեթեթ պատճառաբանությամբ հետաձգվեց «Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ ամենայն հայոց կաշառատուի» դատական հայցի քննությունը։
Դատարանը «լուրջ դեմքով» արձանագրեց, որ չունեցած միլիոններն աջուձախ շաղ տվող ժրաջան տիկինը` կաշառատվության բացարձակ ռեկորդակիր եւ միանձնյա առաջատար Սիլվա Համբարձումյանը, որ իր ասելով` այնքան կա, որ ձեռքը նույնիսկ հանրապետության երկրորդ նախագահին է հասել, նիստին չի ներկայացել, որովհետեւ «պատշաճ չի ծանուցվել»։ Եվ ամբողջ կես տարի ժամանակ տվեց դատական կատարածուներին «անլուծելի» այդ գլուխկոտրուկը լուծելու` անհայտ կորած «գործարարին» հայտնաբերելու եւ «պատշաճ ծանուցելու» համար։
Դատավորի սահմանած «վերջնաժամկետը» սեպտեմբերի 26-ին լրանում է, իսկ տիկին Սիլվայից ձե՜ն-ձուն չկա. իզնութոզը չի երեւում` ասես գետնի տակն անցած լինի։ Տեսնող եղավ` իմաց տվեք։
Օգնենք հայրենի արդարադատության սպասավորներին` պատասխանող կողմին «պատշաճ ծանուցելու» դժվարին, բայց շնորհակալ գործը հաղթական ավարտին հասցնելու...
Սիլվա Շիրխան... կներեք` Համբարձումյանին տեսնող չի՞ եղել
Հիշո՞ւմ եք` ամիսներ առաջ ինչ անհեթեթ պատճառաբանությամբ հետաձգվեց «Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ ամենայն հայոց կաշառատուի» դատական հայցի քննությունը։
Դատարանը «լուրջ դեմքով» արձանագրեց, որ չունեցած միլիոններն աջուձախ շաղ տվող ժրաջան տիկինը` կաշառատվության բացարձակ ռեկորդակիր եւ միանձնյա առաջատար Սիլվա Համբարձումյանը, որ իր ասելով` այնքան կա, որ ձեռքը նույնիսկ հանրապետության երկրորդ նախագահին է հասել, նիստին չի ներկայացել, որովհետեւ «պատշաճ չի ծանուցվել»։ Եվ ամբողջ կես տարի ժամանակ տվեց դատական կատարածուներին «անլուծելի» այդ գլուխկոտրուկը լուծելու` անհայտ կորած «գործարարին» հայտնաբերելու եւ «պատշաճ ծանուցելու» համար։
Դատավորի սահմանած «վերջնաժամկետը» սեպտեմբերի 26-ին լրանում է, իսկ տիկին Սիլվայից ձե՜ն-ձուն չկա. իզնութոզը չի երեւում` ասես գետնի տակն անցած լինի։
Տեսնող եղավ` իմաց տվեք։
Օգնենք հայրենի արդարադատության սպասավորներին` պատասխանող կողմին «պատշաճ ծանուցելու» դժվարին, բայց շնորհակալ գործը հաղթական ավարտին հասցնելու...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից