Կարծիք

13.09.2019 15:44


Մենք էլ մտածում ենք՝ ՀԱԿ-ի վերնախավն ինչո՞ւ էր հավաքվել դատարանի առջև (տեսանյութ)

Մենք էլ մտածում ենք՝ ՀԱԿ-ի վերնախավն ինչո՞ւ էր հավաքվել դատարանի առջև (տեսանյութ)

Հիմա կասեք՝ Քլոյանի հայրն, ով հորդորում էր Ռոբերտ Քոչարյանին գոնե «մի երկու պրապորշիկ» դատել, եկել էր արդարադատությա՞ն հետևից, ամենևին՝ եկել էր Տեր-Պետրոսյանի քաղաքական զավակների հրահանգները կատարելու, էլ չասած, որ ինքը չի ուզում, որ դատապարտվի իր զավակի իրական սպանողը, իրեն մեկ է՝ թեկուզ պատահական մի երկու ենթասպա, միայն թե թող դատվեն։ Ֆարմանյանի հայրը՝ Վաչագանն էր եկե՞լ արդարադատության հետևից, ո՛չ, եկել էր իրավախայտառակ շոուին զգայական ֆոն տալու համար, լկտի հայհոյանքներ հնչեցնելու համար, Լևոն Զուրաբյանի հորդորով Արամ Հարությունյանին թիկունքից հարվածելու համար. սա ևս մեկ ապացույց, որ Քոչարյանի դեմ սանձազերծվածը քաղաքական շոու է, ոչ թե արդարադատություն, ևս մեկ ապացույց, որ մարտի 1-ի զոհեր ձևակերպումը միայն էյֆորիա գեներացնող միտք է, բայց ոչ սույն քրեական գործով քննության առարկա։

Լևոն Զուրաբյա՛ն, 11 տարի առաջ ամեն բան արեցիք, որ տապալեք սահմանադրական կարգն ու բռնազավթեք իշխանությունը, բարեբախտաբար, պետականակերտ Քոչարյանը պահպանեց պետության սահմանադրական կարգը՝ լինելով Սահմանադրության երաշխավոր, այժմ, հասկանալով, որ բոլոր ճակատներում գլխովին ջախջախվել եք, թույն եք սերմանում որդեկորույս մարդկանց գլուխներում՝ նրանք եկել են, որ իմանան՝ ով տարավ ի մահ իրենց հարազատներին, դուք՝ սակարկում ՀՀ քաղաքացու արյամբ, ու օգտագործում վիշտն ըստ քաղաքական նպատակահարմարության. ձեր գործողությունները և՛ ապօրինի են, և՛ անբարո. ամո՛թ ձեր պետականաքանդ կլանին։

Մարտի 1-ի զոհերի հարազատները դարձել են լևոնանիկոլականության հանցավոր ձեռքերը. պատմությունը սա չի՛ ներելու։

Հ.Գ. Այս տեսանյութն առավել քան բավարար է, որպեսզի Ոստիկանությունը բերման ենթարկի Լևոն Զուրաբյանին, Վաչագան Ֆարմանյանին ու Սարգիս Քլոյանին, և վերջիններիս գործողություններին տա քրեաիրավական պատշաճ գնահատական։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը