Կարծիք

13.09.2019 19:47


Իշխանության եկան բազմաթիվ գործիչներ, ովքեր նեղ անձնականը վեր դասեցին պետության շահերից

Իշխանության եկան բազմաթիվ գործիչներ, ովքեր նեղ անձնականը վեր դասեցին պետության շահերից

Տարիներ շարունակ մշտապես կարելի էր լսել այն դիլետանտական հայտարարությունը, թե բա մինչև Սովետի սերունդը չգնա, այս երկրում բան չի փոխվի:

Մարդիկ համառորեն չէին ցանկանում տեսնել, որ ինչքան ուզում է այդ սերնդին անուն դնեն, այդ Սովետի սերունդը կարողացավ 1988-ին մեկ միլիոն մարդ հանել Երևանի փողոցներ, այդ սերունդը մարտահրավեր նետեց սովետական տանկերին, այդ սերունդը սկսեց Արցախյան ապստամբությունը և չխորշեց հրահրելու զինյալ պայքար և պատերազմ, այդ սերունդը, կարելի է ասել, աղաց ադրբեջանական բանակը՝ ազատագրելով Արցախը, հարակից շրջանները, մոխրակույտի վերածելով Խոջալուն, Աղդամը, իրականացրեց հայության 300 տարվա իղձը՝ մինչև Բաքու հասցնելով Ղարաբաղի խաների աթոռանիստ Շուշիի վառվող ծուխը՝ ջարդելով այն հրեշի գլուխը, որը 300 տարի սպառնում էր Արցախի հայությանը:

Հա, այդ սերունդի ամենամեծ բացթողումը պետականաստեղծության ավանդույթների բացակայությունն էր, որը և վերածվեց լուրջ խոչընդոտի հետագա զարգացման համար, երբ անկախությունից ի վեր իշխանության եկան բազմաթիվ գործիչներ, ովքեր նեղ անձնականը վեր դասեցին պետության շահերից:

Սակայն ընենց չի, որ այսպես կոչված անկախության սերունդը փայլում է այլ մտածելակերպով և ավանդույթներով, ու երբ Հայաստանում իշխանափոխությունից հետո իրենք սկսեցին զբաղեցնել բարձրագույն պաշտոններ, ակնհայտ դարձավ Անկախության սերունդ կոչեցյալի մեծ հատվածի բարոյական և մասնագիտական սնանկությունը։ Նոր չափորոշիչներ դրեք, հին և նոր սերնդի պահերով Հայաստանի հիմնախնդիրների բացատրության փորձը պրակտիկորեն տապալվեց․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը