Հայտնի իրողություն է, որ մարտի 1-ի դեպքերի իրական մեղավորներին քողարկելու և կատարվածը սեփական քաղաքական նպատակներին հարմարեցնելու հարցում Փաշինյանին ամբողջ կազմով և ռեսուրսներով աջակցում է Հայ ազգային կոնգրեսը: Մի փաստ, որի ականատեսը եղանք երեկ նույնպես՝ Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում:
ՀՀՇ-ածին դեմքերի դրսևորած ծայրահեղությունն ու անբարոյականությունը երեկոյան կողմ հասավ այն աստիճանի, որ մարտի 1-ի զոհերի ծնողներից ոմանք արդեն բացահայտ ուղղորդում էին ստանում ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանից՝ առանց հաշվի առնելու լրագրողների և բազում տեսախցիկների առկայությունը: Իսկ ուղղորդումը ծառայում էր մեկ նպատակի՝ դրդել այդ մարդկանց խուլիգանական քայլերի, հունից հանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին և ապակայունացնել իրավիճակը: Դա նրանց որոշ չափով հաջողվեց՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանն ու «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը, ընկնելով քաշքշուկի մեջ, բերման ենթարկվեցին ոստիկանական բաժին:
Հիրավի տխուր և ամոթալի տեսարան էր, երբ Լևոն Զուրաբյանից ստանալով համապատասխան ցուցումներ՝ սպիտակ մազերով, ծերունազարդ պապիկ Վաչագան Ֆարմանյանը՝ մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը, հետևից մոտեցավ Արամ Հարությունյանին, ում ձեռքերը պահել էին ոստիկանները, և հարված հասցրեց նրա գլխին:
Զոհերի իրավահաջորդները այսօրվա դրությամբ դարձել են ՀՀՇ-ի խամաճիկները, և չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի վարպետությամբ է իրենց վիշտը օգտագործում լևոնանիկոլական կլանը: Մի կողմից ցուցումներ են տալիս և լարում Քոչարյանի դեմ, մյուս կողմից՝ ֆինանսապես են խրախուսում: Ուրիշ ի՞նչ բնութագիր տանք երևույթին, երբ 30 միլիոն է հատկացվել մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, մինչդեռ երկրում կան բազմաթիվ ազատամարտիկներ, ապրիլյանի երիտասարդ մասնակիցներ՝ առողջական խնդիրներով, որոնք օգնության կարիք ունեն, բայց կառավարության կողմից մատնված են անուշադրության:
Ո՞վ է ավելի մեծ արժեք ներկայացնում պետության համար՝ սեփական քաղաքական ամբիցիայի համար զոհվա՞ծը, թե՞ պատերազմի դաշտում վիրավորված կամ նահատակված մարդը: Օրինակ բերեմ ինքս ինձ: Եթե ես հանկարծ մի օր որևէ բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ զոհվեի և իմ ընտանիքին միլիոններ փոխհատուցեին, իսկ կռված տղերքին՝ ոչ մի կոպեկ, ես ինձ բարոյալքված կզգայի:
Քաղաքական դաշտի սպառված թափոնները

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից