Քաղաքական

13.09.2019 13:36

Նորաստեղծ խորհուրդն ուրույն վեթինգի է ծառայելու․ «Հրապարակ»

Նորաստեղծ խորհուրդն ուրույն վեթինգի է ծառայելու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» մեր աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։

«ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում եւ ԱԱԾ-ի քննչական մարմինները: Կռիվը գնում է ԱԱԾ-ից այդ գործառույթն «առգրավելու» համար, որ Դավիթ Սանասարյանի եւ նման այլ գործերը ջրվեն։ Սորոսականներն այդ հիբրիդ կառույցի ղեկավար են տեսնում Սասուն Խաչատրյանին, որի եղբայրը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է, նախագծի մյուս հոգեւոր հայրն էլ սորոսական արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանն է, որը կիրառել է Ուկրաինայի եւ Մոլդովայի մոդելը, սակայն այդ երկրներում նշված կառույցը որեւէ հաջողություն չի գրանցել, եւ դատական վախճանով գործեր գրեթե չկան»,-տեղեկացրեց «Իմ քայլի» ոչ սորոսական թեւի ներկայացուցիչը:

Ասել է` ուրույն վեթթինգի՞ է ծառայելու այդ կառույցը: «Այո՛։ Հաշվի առեք նաեւ, որ նոր մոտեցումներով` փոխկապակցված անձանցից բացի, կարող է ուսումնասիրվել տվյալ պաշտոնյայի հարեւանի, ծանոթի, վարորդի «բարեվարքությունը» եւս, փաստաթղթեր պահանջել նրանցից»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։