Կարծիք

12.09.2019 22:22


Դուրս եմ եկել ոստիկանությունից, պատմեմ եղելությունը

Դուրս եմ եկել ոստիկանությունից, պատմեմ եղելությունը

Այսօր ժամը 18:00-ի սահմաններում, երբ դուրս էի գալիս դատարանի բակից, նկատեցի՝ Արշակունյաց պողոտայի վրա մի քաղաքացի բարձր ձայնով գոռում էր, տեսնելով ինձ՝ շրջվեց դեպի ինձ և բղավեց՝ Արա հլը են գեներալի ստատուսդ ջնջի, իմ ճշտող հարցին՝ արդյոք իմ հե՞տ է, պատասխանեց՝ հա, հա, հենց դու։

Մոտեցա. սկսեց հայոյանքներ տալ, քաշքշեցի, ինչի արդյունքում տեղափոխեցին ոստիկանության բաժին...

Բաժնում առնվազն երկու անգամ ղեկավարության ցուցումով փոխեցին զեկուցագիրը և բերման արձանագրությունը, որպեսզի կարողանան մեղադրանք առաջադրել, այդ մասին տեղեկացրել եմ ՄԻՊ աշխատակիցներին։

Եզրակացությունս հետևյալն է՝ իմ հանդեպ կա հստակ ուղղորդված ոստիկանական հետապնդում, ուղարկվում են հատուկ սադրիչներ, որպեսզի հիմնավորվեն բերման ենթարկելու որոշումները...

Առավել մանրամասն կներկայացնի իրավական մասով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, Alexandr S. Kochubaev

Հիշեցնեմ նաև, որ գեներալի ստատուս ասելով՝ նկատի ուներ այսօր հրապարակածս գեներալ Գագիկ Մելքոնյանի ունեցվածքի վերաբերյալ Պոլիտիկ.ամ կայքի գրառումը կիսվելը։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը