Կարծիք

12.09.2019 20:25


Ազատություն TV-ին հորդորում ենք դադարեցնել կողմնակալությունը. Մեդիա պաշտպան

Ազատություն TV-ին հորդորում ենք դադարեցնել կողմնակալությունը. Մեդիա պաշտպան

Մեդիա պաշտպանը հայտնում է․ ««Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնը հետևողականորեն շարունակում է ներկայացնել ռեպորտաժներ հիմնված՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտնած դիրքորոշման, ինչպես նաև՝ իշխանական տեսակետի վրա։ Սեպտեմբերի 11-ին «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հիմնական թողարկման ժամանակ ռեպորտաժ է հեռարձակվել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի և այդ ճգնաժամից ելքեր գտնելու թեմայով։

ՍԴ-ում «ստեղծված ճգնաժամից» ելքեր գտնելու համար «Ազատություն» TV-ն ռեպորտաժում շեշտը դրել է բացառապես իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների տեսակետների վրա։

Ռեպորտաժում հարցազրույցներ են ներկայացվում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանի և Վահագն Հովակիմյանի հետ, ինչպես նաև՝ «Իմ քայլի» պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ։ Հնչում են տեսակետներ՝ «ՍԴ-ի ճգնաժամը լուծվելու է», «ունենալու ենք ՍԴ, այլ ոչ թե Հրայր Թովմասյանի կանտորա» և այլն։

Հորդորում ենք «Ազատություն» TV-ին պահպանել անկողմնակալ և բազմակողմանի տեղեկատվություն տարածելու սկզբունքը, ակնհայտ կողմնակալություն չդրսևորել և չսահմանափակվել բացառապես իշխանական պատգամավորների դիրքորոշումների ներկայացմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը