Կարծիք

12.09.2019 19:21


Կառավարության այսօրվա նիստում ազդարարվեց Հայաստանի բանկային համակարգի վերջի սկիզբը

Կառավարության այսօրվա նիստում ազդարարվեց Հայաստանի բանկային համակարգի վերջի սկիզբը

Կառավարության այսօրվա նիստում ազդարարվեց Հայաստանի բանկային համակարգի վերջի սկիզբը:

Տեսեք, Նիկոլը մեծ ոգևորությամբ փորձում է անցկացնի մի նախագիծ, որը իրավապահներին հնարավորության է տալիս ստանալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ ԱՌԱՆՑ ՍՈՒԲՅԵԿՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ:

Այսինքն՝ եթե պայմանական Պողոսին կասկածում են ենթադրյալ ապօրինություն անելու մեջ, քննիչը, առանց իրավական հիմնավորման, իրավունք է ստանում ստուգելու պայմանական Պողոսի ԱՄԲՈՂՋ շրջապատի՝ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները:

Առաջ նման բան անելու համար քրեական գործ ու դատարանի որոշում էր պետք, այսուհետ՝ ինչ-որ քննիչի միջնորդություն:

Հայաստանի բանկային համակարգը գմփալու է, քանի որ էս նախագծով փող ունեցող մարդը ամեն պահ թիրախ դառնալու ու փողից զրկվելու ռիսկի տակ է:

Հայաստանյան բանկերում փող ունեցող մարդիկ շատ արագ իրենց միջոցները տեղափոխելու են եվրոպական ու ամերիկյան բանկեր, որտեղ որևէ մեկը առանց օրինական հիմքի չի կարող տիրապետի իրենց անձնական տվյալներին:

Փոխվարչապետ Մհերը փորձեց կանխել առմագեդոնը, բայց Նիկոլը հայտնի կենդանու համառությամբ շարունակում է «գլազոկից» նայել աշխարհին:

Հ.Գ. Էդ թուլամորթ Ջավադյանին ուղարկեք տուն, Գրիգորյան Մհերին դարձրեք ԿԲ նախագահ, նա գոնե ի տարբերություն Ջավադյանի՝ առմագեդոնի մասին բարձրաձայնելու ու հակադրվելու համարձակություն ունի:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը