Լևոն Տեր-Պետրոսյանը և նրան կցված մարած աբլիգացիաների թիմն այսօր հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքած գործի դատական միջոցառմանը՝ դրանից առաջ եթերային մայրուղու վրա քաղաքական հեստապար ցուցադրելով: Հայտնվել են դատի տեղը, որովհետև վախեցած են: Վախեցած են երկու պատճառով՝
1. Իրենք քաղաքական դաշտի լուսանցքում են մնացել, պարզապես աղբանոց նետող չկա:
2-րդ նախագահի դատավարությանը մասնակցելն և Նիկոլի համար էժանագին քաղաքական փաստաբանություն անելը Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի ու մյուսների համար գոնե հաճախորդի կարգավիճակում մնալու շանս է: Նիկոլն իրենց էդ ֆունկցիայի վրա է դրել, սրանք էլ վախից կատարում են դա, որպեսզի գոնե մի փոքր խռխռոց հանեն անփառունակ վախճանից առաջ:
2. ՀԱԿ-ում վախեցած են, որ Ռ.Քոչարյանի գործոնն ուժեղանում է, և այն իր ազդեցությունն է թողնելու քաղաքական զարգացումների վրա:
Սրանք տեսնում են, որ Նիկոլն օր օրի փլուզվում է և հասկանում են, որ Նիկոլի փլուզումը փլատակների տակ է թողնելու նաև իրենց: Այսինքն՝ իրենք ունեն մտավախություն, որ «թավշյա»խիարը թարս է բուսնելու և իրենք են հայտնվելու մեղադրյալի աթոռին՝ 1995 և 1996 թվականներին ընտրությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման հոդվածներով:
Ահա այս երկու հիմնական վախերն են դրդել լևոնականներին ափալ-թափալ հայտնվել դատարանում ու քստմնելի ծառայություններ մատուցել Նիկոլին: Այն Նիկոլին, որն իրենց փչացնում էր՝ հայտարարելով, թե քոչարյանական Գագիկ Ծառուկյանի գրպանում են հայտնվել: ՀԱԿ-ի ժողովուրդն էլ հայտարարում էր, որ Նիկոլն իրենց վրայից թռել է, քանզի սեփականաշնորհվել է Սերժ Սարգսյանի կողմից ու դարձել հաճախորդ: Ու պատկերացրեք, որ երկուսն էլ ճիշտ էին ասում:
Ի դեպ, Լևոնենք Ծառուկյանին կցված լինելու փուլում նույնիսկ պատրաստ էին Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել ու ծառայություններ մատուցել նրան, սակայն վերջինս չէր ցանկացել անգամ լսել, թե ինչ ֆորմատով են պատրաստ իր հետ համագործակցել Լևոնն ու իր խմբակը:
Կար մի փուլ, երբ Լևոնենք մարտի մեկի հանրահավաքները «հոլանդական աճուրդի» էին հանում: Կարելի է նայել արխիվը և տեսնել, որ 2008-ից հետո ամեն տարի տեղի ունեցած մարտիմեկյան հանրահավաքները տարբեր թիրախներ են ունեցել: Ըստ այդ թիրախների երևում էր, թե ով է եղել այդ տարվա մարտիմեկյան հանրահավաքի «տեխնիկական» ու նաև ինֆորմացիոն հովանավորը: Սկզբում անտեր էին, հետո 3-րդ նախագահին սկսեցին քծնել ու հարձակվել 2-րդ նախագահի, Ծառուկյանի և Օսկանյանի վրա: Դա մինչև 2011 թվականներ էր:
Դրանից հետո Ծառուկյանին էին քծնում, Քոչարյանին «մոռանում» մեղադրել մարտի 1-ի համար և փաստաբանություն անում Օսկանյանի համար (պատվերն էր այդպիսին): Հարձակման թիրախն այդ փուլում Սարգսյանն էր կամ էլ թիրախն ընդհանրապես բացակայում էր, քանզի ՀԱԿ-ի վերնախավը բառիս բոլոր իմաստներով բավարարված էր Ծառուկյանի հետ համագործակցությունից, ու մարտի մեկի թեմայից կամաց-կամաց «յան» էին տալիս:
Մի խոսքով, ով քաղաքական շաբաշը տալիս էր ՀԱԿ-ին, նա էլ պատվիրում էր մարտի 1-ի հանրահավաքային մենյուն:
Եկավ մի պահ, երբ ՀԱԿ-ը կրկին անտեր մնաց և հույսը դրեց միայն «Սերգո ջանին» Ղարաբաղով լավ ապրեցնելու ժամանակների սպասման վրա՝ «Հենց հող հանձնելու ժամանակը գա, մեր օգնության կարիքը կլինի» թեմայով:
Երբ սկսվեց հեղափոխությունը, Լևոնն ու իր թիմը շանս տեսան կրկին Սերժ Սարգսյանի հաճախորդը դառնալու համար: Նրանք քարկոծում ու հայհոյում էին Նիկոլի հեղափոխությունը: Բայց երբ արդեն նա վարչապետ դարձավ, «մանրից» սկսեցին քծնել իրենց դավաճանած Նիկոլին:
Այժմ «ժողովրդի» վարչապետն ամենակեղտոտ գործերը սրանց վրա է դնում: Սրանք էլ կատարում են, քանզի այլ տարբերակ չունեն: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլի անխուսափելի տապալումից հետո իրենք էլ են փարավոնի կնանիքի պես «թաղվելու» նրա հետ:
Մարած աբլիգացիաների «շքահանդեսը»
Լևոն Տեր-Պետրոսյանը և նրան կցված մարած աբլիգացիաների թիմն այսօր հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի դեմ սարքած գործի դատական միջոցառմանը՝ դրանից առաջ եթերային մայրուղու վրա քաղաքական հեստապար ցուցադրելով: Հայտնվել են դատի տեղը, որովհետև վախեցած են: Վախեցած են երկու պատճառով՝
1. Իրենք քաղաքական դաշտի լուսանցքում են մնացել, պարզապես աղբանոց նետող չկա:
2-րդ նախագահի դատավարությանը մասնակցելն և Նիկոլի համար էժանագին քաղաքական փաստաբանություն անելը Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի ու մյուսների համար գոնե հաճախորդի կարգավիճակում մնալու շանս է: Նիկոլն իրենց էդ ֆունկցիայի վրա է դրել, սրանք էլ վախից կատարում են դա, որպեսզի գոնե մի փոքր խռխռոց հանեն անփառունակ վախճանից առաջ:
2. ՀԱԿ-ում վախեցած են, որ Ռ.Քոչարյանի գործոնն ուժեղանում է, և այն իր ազդեցությունն է թողնելու քաղաքական զարգացումների վրա:
Սրանք տեսնում են, որ Նիկոլն օր օրի փլուզվում է և հասկանում են, որ Նիկոլի փլուզումը փլատակների տակ է թողնելու նաև իրենց: Այսինքն՝ իրենք ունեն մտավախություն, որ «թավշյա» խիարը թարս է բուսնելու և իրենք են հայտնվելու մեղադրյալի աթոռին՝ 1995 և 1996 թվականներին ընտրությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման հոդվածներով:

Հայկ Ուսունց