Կարծիք

12.09.2019 16:14


ՀԱԿ-ը չգտավ մեծ քաղաքականություն վերադառնալու այլ տարբերակ, քան Ռոբերտ Քոչարյանի գործը

ՀԱԿ-ը չգտավ մեծ քաղաքականություն վերադառնալու այլ տարբերակ, քան Ռոբերտ Քոչարյանի գործը

Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը չգտավ մեծ քաղաքականություն վերադառնալու այլ տարբերակ, քան Ռոբերտ Քոչարյանի գործը, այսինքն՝ այդ գործի ֆոնին երեւալով փորձել հասարակությանը ցուցադրել իրեն։

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի գործը ինչ կարգի ֆակտոր է դառել, որ նրա օգնությամբ անգամ քաղաքական դիակները փորձում են վերակենդանանալ...

***

Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանի շենքի դիմաց ակնհայտորեն պակասում են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Մարիամիկը, Աբաջյանի ֆեյք պապը, ոստիկան Աշոտի ողջ ֆեյք գերդաստանը, տնից վերջնականապես լարված Իռայի ամուսինը ու դվարնյաժկա Չալոն։ Գլխաքանակի համար էլ կարաք Լեյլա տատիինն ձեր կողքը կանգնացնել, որ ձեռի հետ կանաչի ծախի, որ համ էլ այս դաժան ժամանակներում իր վճարած հարկերով բյուջե լցնեք...

***

Սենց քիչ ա, Լեւոն Տեր-Պետրոսյանին տարեք, թող տրանսպարանտով կանգնի Քոչարյանի գործով դատարանի դեմը եւ տեղում համակարգի իր վերջին մնացորդների անփառունակ քաղաքական ագոնյան։ Ջահել սերունդը պետք է օրինակ վերցնի ծերունի-ավազակից...))

Արգիշտի Կիվիրյանի ֆեկսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը